ԱԱԾ նախկին պաշտոնյան խոսել է Արցախի 5 շրջանները հանձնելու՝ Սերժ Սարգսյանի մտադրության մասին

Գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի խոսքով՝ Սարգսյանը փորձել է կաշառել «Դաշնակցությանը» և Լևոն Տեր-Պետրոսյանին՝ լռելու համար: Վերջինս հրաժարվել է:

Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյա, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն է ունեցել Ադրբեջանին հանձնել Արցախի հինգ շրջանները՝ Աղդամն, Ֆիզուլին, Ջաբրայիլն, Կուբաթլուն, Զանգելանը (անվանումները խորհրդային շրջանի են, ̶̶ խմբ.):

ԱԱԾ Սահմանադրական, հասարակական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետը մանրամասներ է ներկայացրել 2005թ.-ից հետո երկրում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին: Բարսեղյանը խոսել է իշխանության՝ Ռ.Քոչարյանից Ս.Սարգսյանին փոխանցման նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին:

Տիգրան Բարսեղյանի հարցազրույցը (ամբողջական) / ©ArmLur TV

Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ի ցուցումով ու համաձայնությամբ պատրաստվել է իրականացնել Արցախի արևելյան և հարավային շրջանների հանձնումը՝ Վաշինգտոնի կողմից 3 մլրդ դոլարի ներդրման փոխարեն: Տիգրան Բարսեղյանը հայտնել է, որ այդ կապակցությամբ Սարգսյանը բանակցություններ է վարել անձամբ Բարաք Օբամայի հետ:

Բարսեղյանի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահի կողմից հողերը հանձնելու մտադրությանը դեմ են արտահայտվել «Դաշնակցությունը» (ՀՅԴ, ̶̶ խմբ.) և Լևոն Տեր-Պետրոսյանը: Սարգսյանի առաջարկած կաշառքից ՀՀ առաջին նախագահը հրաժարվել է (10 մլն դոլար՝ լռելու համար): ԱԱԾ նախկին պաշտոնյան նշել է, որ Արցախի հարցում Սարգսյանի ծրագիրն առժամանակ փակուղի է մտել Ռուսաստանի կողմից ԱՄՆ ծրագրերին հակազդելու արդյունքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021