Թուրքիան ու Ադրբեջանը հերթական զորավարժությունն են այսօր սկսում

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող վարժանքները կանցկացվեն Բաքվում` հունիսի 28-30-ը: Դրանց մասնակցում են շուրջ 600 զինծառայողներ, մոտ 40 տանկեր, այլ զրահատեխնիկա, հրետանային զինատեսակներ, նռնականետեր, 7 միավոր ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարքեր և այլն:

Հունիսի 28-30-ը Բաքվում թուրք-ադրբեջանական զիվորականների մասնակցությամբ կընթանան «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» վարժանքները:

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հերթական զորավարժությանը, ինչպես հայտնի է, ներգրավված են շուրջ 600 զինծառայողներ, մոտ 40 տանկեր, այլ զրահատեխնիկա, 20 հրետանային զինատեսակներ, նռնականետեր, 7 միավոր ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարքեր, շուրջ 50 միավոր տեխնիկա:

Զորավարժությունների հայտարարված թիրախն այս անգամ մարտական գործողությունների ժամանակ երկու երկրների զորամասերի միջև փոխգործակցության բարելավումն է, ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման առումով հրամանատարական հմտությունների զարգացումը:

Ուշագրավ է, որ այս զորավարժություններն իրականացվում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընդամենը օրեր առաջ օկուպացված Շուշիում ստորագրված ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում:

Հավելենք, որ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժությունները Թուրքիան և Ադրբեջանն անցկացնում են երկու տարին մեկ անգամ: Դրանք անցկացվել են նաև 2017 և 2019 թվականներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021