Նավթ` Լեռնային Ղարաբաղի փոխարեն. Բաքուն գնե՞ց Արևմուտքին, թե՞ վաստակեց բանակի համար

Ադրբեջանի նավթագազային եկամուտների մոտ 80%-ը բաժին է հասնում արևմտյան կազմակերպություններին: Իսկ Արևմուտքն այդ ոլորտ մեծ թափով մուտք է գործել «Դարի գործարքի» արդյունքում, երբ 1994թ. Բաքուն նավթային 11 ընկերությունների հետ ամենամեծ` «Ազերի», «Չըրաղ», «Գյունեշլի» հանքավայրերի շահագործման համաձայնություն է կնքել:

EurAsia Daily պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել ադրբեջանական նավթի ու Արցախյան հակամարտության առնչության վերաբերյալ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

«23 տարվա ընթացքում Ադրբեջանը նավթի ավելի քան 75%-ը տրամադրել է օտարերկրացի ներդրողներին` նրանց թույլ տալով դրանով միլիարդավոր դոլարներ վաստակել: Հայաստանում քննարկում են, թե դա Լեռնային Ղարաբաղի դիմաց վարձատրություն էր: ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, որ տեխասցի լոբբիստներն Ադրբեջանին օգնել են Լեռնային Ղարաբաղը դուրս բերել Մինսկի խմբի բանակցություններից և ի սկզբանե կանխորոշել են տարածաշրջանի ճակատագիրը: Նավթագազային ոլորտի զարգացման շնորհիվ Ադրբեջանը լուրջ եկամուտներ է ստացել, որն, ամեն դեպքում, իր դերակատարումն է ունեցել հակամարտության հարցում:

Ադրբեջանը, սակայն, նավթի ու գազի արդյունահանման համար թանկ է վճարել: Socar-ի տվյալներով` 1997-2019թթ. շուրջ 720 մլն տոննա նավթ է արդյունահանվել: Պետական ընկերությանը դրանից շուրջ 200 մլն-ն է բաժին հասել: 23 տարվա ընթացքում, նավթի միջին գներով հաշված, Ադրբեջանն այդ ոլորտից մոտ 80 մլրդ դոլար է վաստակել, իսկ ներդրողները` մոտ 270 մլրդ դոլար:

Այդ ընկերությունն ադրբեջանական նավթի վաճառքից միայն փոքր մասն է ստանում: Մեծ չէ նաև Բաքվի մասնաբաժինը խողովակաշարերի ծրագրերում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նավթատարներում նա ունի 25% բաժին, իսկ Հարավկովկասյան գազատարում` ընդամենը 10%:

Նավթից ու գազից ստացված եկամուտների մոտ 80%-ը բաժին է հասնում արևմտյան կազմակերպություններին: Իսկ Արևմուտքն Ադրբեջանի նավթագազային ոլորտ մեծ թափով մուտք է գործել «Դարի գործարքի» արդյունքում, երբ 1994թ. Բաքուն նավթային 11 ընկերությունների հետ ապրանքների բաժանման մասին համաձայնություն է կնքել «Ազերի», «Չըրաղ», «Գյունեշլի» հանքավայրերի յուրացման ծրագրի շրջանակներում, որը 1997թ. ապահովում էր Ադրբեջանի նավթի 73%-ը:

Տեխասցիները և Լեռնային Ղարաբաղը

Արևմուտքի հետ գործարքի Ադրբեջանը գնացել է Լեռնային Ղարաբաղի հարցն իր օգտին լուծելու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս մայիսի վերջին հայտարարեց, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը 1996թ. Լիսաբոնում ավարտվեց նրանով, որ նրանում ընդունվել են Ադրբեջանին ձեռնտու սկզբունքներ` Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և Բաքուն պատրաստ է նրան բարձր կարգավիճակ շնորհել իր կազմում:

Առաջին նախագահի խոսքով` հավասարակշռությունը խախտվել է դեռ 1996-1997թթ., երբ Ադրբեջանում ստեղծվել է նավթի միջազգային կոնսորցիում, որում ներգրավված էին ամերիկացիները, British Petroleum-ը և այլն: Դրանից հետո Հեյդար Ալիևի հռետորաբանությունը փոխվել է:

Նա պատմել է, որ Լիսաբոնում ամերիկացիները հակամարտության կարգավորման անսպասելի նոր բանաձև են առաջ քաշել: Տեխասի լոբբիի արդյունքում այդ փաստաթուղթը հայտնվել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի սեղանին: Տեր-Պետրոսյանի խոսքով` Քլինթոնի հակառակորդ Նյուտ Գինգրիչի ջանքերով է Ալիևի «խնդրանքը» դարձել առաջարկություն:

Դրանից հետո, ինչպես նշում է, ոգևորված Ադրբեջանը ոչ մի առաջարկության չի համաձայնել: Բանակցություններ ընթացել են, բայց և գործը հասել է փաստաթղթի, հրաժարվել են այն ընդունելուց` գիտակցելով, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: «Եվ չեն սխալվել»,- նշում է Տեր-Պետրոսյանը:

British Petroleum-ն ադրբեջանական ծրագրերում ամենամեծ բաժինն ունի: «Ազերի», «Չըրաղ» և «Գյունեշլի» հանքավայրերից 35,7%-ն է նրանը, իսկ «Շահդենիզից»` 25%-ը: Ամերիկացիներինը BP-ի համեմատ ավելի քիչ է, սակայն նրանց եկամուտը կարող է հասնել 62 մլրդ դոլարի (120 մլն տոննա նավթ):

Դեռևս 1995թ.-ից տեխասյան բազմաթիվ ընկերություններ Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը նյութեր, տեխնոլոգիաներ ու ծառայություններ են մատուցում: Մասնավորապես, դեպի Եվրոպա գնացող խողովակների վրա աշխատել են ամերիկյան ավելի քան 20 խոշոր ընկերություններ (Baker Hughes, Bechtel, Cameron, Emerson, GE, KBR, Schlumberger, Siemens և այլն):

Իսկ պետական ծրագրերի շրջանակներում Ադրբեջանում ամերիկյան 235 կազմակերպություն է գրանցված: Միևնույն ժամանակ` Բաքուն նավթային փողեր է ներդրել ԱՄՆ-ում: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) 6,5 մլրդ դոլար է ներդրել ԱՄՆ-ի տնտեսությունում, 16,5 մլրդ դոլար` ֆինանսական թանկարժեք թղթերում:

Փող` բանակի համար

Առանց արևմտյան ներդրումների ու տեխնոլոգիաների` Ադրբեջանը պարզապես չէր կարող զարգացնել նավթագազային արդյունահանումը: Առաջին նավթի արդյունահանման համար կատարվել է 1,7 մլրդ դոլարի ներդրում, այն դեպքում, երբ 7 մլն-անոց Ադրբեջանի տարեկան բյուջեն մոտ 300 մլն դոլար էր, իսկ ինֆլացիան այն ժամանակ` տարեկան 1000%:

Նավթագազային ոլորտում օտարերկրյա ընկերություններն արդեն 80 մլրդ դոլարի ներդրում են կատարել Ադրբեջանում:

ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովի կարծիքով` նավթագազային եկամուտներն Ադրբեջանին օգնել են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը հաղթելու հարցում:

Նրա խոսքով` այդ ոլորտը չի պայմանավորել ռազմական գործողությունների մեկնարկը, սակայն մեծ հաշվով նպաստել է հաղթանակին: Բաքուն նավթի ու գազի վաճառքից գումար է վաստակել` այն ուղղելով բանակին:

Ամեն ինչ սկիզբ է առել դեռ տեխասյան նավթագործներից առաջ

Հայաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով` Ադրբեջանը պատերազմին նախապատրաստվելու ժամանակ շահել է Լիսաբոնից առաջ. 1993թ. Ադրբեջանում տեղի է ունեցել ապստամբություն, իշխանության է եկել Հեյդար Ալիևը: Արդյունքում հայկական կողմը ևս մի քանի տարածքներ է ազատագրել` ստեղծելով այսպես կոչված անվտանգության գոտի:

Բայց պատերազմը չշարունակելու նպատակով նոր նախագահը հրադադար խնդրեց, որը 1994թ. ստորագրեցին Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Բաքուն այդ պահից սկսեց գումար վաստակել և այն ներդնել բանակում ու լոբբիստական գործունեությունում:

Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց: Եվ Արցախի թեման պետք է փակվեր, Ստեփանակերտը հայտնվեր Ադրբեջանի կազմում` նվազեցնելու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Սակայն զրուցակիցը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի թեման մնացել է բաց Ռուսաստանի միջամտության արդյունքում»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021