ԲՈԿ նախագահն ազատման դիմում է գրել՝ դժգոհելով նախարարությունից

Սմբատ Գոգյանն անդրադարձել է ԿԳՄՍՆ-ում հակասություններին, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի «արտագրած դոկտորականին» ու նրա նկատմամբ հովանավորչությանը, աշխատանքի արդյունավետության նվազմանը՝ նշելով. «Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»:

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում է գրել՝ նշելով այն երեք հիմնական պատճառները, որոնք ընկած են կայացված որոշման հիմքում:

1. Հակասություններ՝ նախարարությունում

Գոգյանը նշել է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում հակասությունները խորացել են։ Նրա խոսքով՝ համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ են եղել օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք նա այդպես էլ չի ստացել։

Բացի այդ՝ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու է, ինչից հետո, ըստ Գոգյանի, աշխատելը դարձել է անիմաստ։ Այս հատվածի վերջում Սմբատ Գոգյանը գրել է. «Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»:

2. Արժեքային ընտրություն. հովանավորչություն

Սմբատ Գոգյանը հիշեցրել է, որ 2019թ. օգոստոսի հարցազրույցներից մեկում նշել է, որ եթե Ռ․ Հայրապետյանը (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, խմբ.) հրաժարականի դիմում չգրեր, ապա ինքը կհեռանար։ Գոգյանն ընդգծել է, որ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ՝ երևույթի. նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց, ԲՈԿ նախկին նախագահի խոսքով, համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։

3. Աշխատանքի արդյունավետության անկումը

Գոգյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է, որ նշանակումից երեք ամիս անց կնոջ հետ պայմանավորվել են, որ եթե ասի, թե մեծամտացել կամ հղփացել է, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրի։ Մաթեմատիկոսի խոսքով՝ կինն այդպիսի բան դեռ չի ասել, բայց կարծում է՝ ամուսինը սկսել է ավելի քիչ ուրախանալ։

Սմբատ Գոգյանը նշել է, որ այդ աշխատանքն իրեն սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում է, որ աշխատանքի արդյունավետությունը կտրուկ ընկել է։ ԲՈԿ նախկին նախագահը վերջում շնորհակալություն է հայտնել ՀՀ Վարչապետին՝ պատասխանատու ժամանակաշրջանում իրեն այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար։

Հավելենք, որ բազմաթիվ օգտատերեր ափսոսանք են հայտնել նրա հրաժարականի կապակցությամբ՝ բարձր գնահատելով ինչպես նրա կատարած հսկայական աշխատանքը ԲՈԿ-ում, այնպես էլ որպես հայկական գիտական հանրության վառ ներկայացուցիչ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021