Մայիսի 14, 2020, 16:46
Խմբագրություն Hovhannisyan
398

Մայիսի 18-ից տրանսպորտը, մանկապարտեզները, մոլերը կաշխատեն, իսկ ամսի 25-ից դիմակ կրելը կդառնա պարտադիր

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ սահմանափակումների թուլացումը կուղեկցվի համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց խախտման դեպքում քաղաքացիներն ու տնտեսվարողները կտուգանվեն:

Մայիսի 25-ից դիմակ կրելը կդառնա պարտադիր / © Ազատություն / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ Տիգրան Ավինյանը ներկայացնում է ԱԴ իրավական ռեժիմի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվությունն ու պատասխանում է պատգամավորների հարցերին:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3085209688206794/
Տիգրան Ավինյանը՝ սահմանափակումների թուլացման և դիմակների մասին / © ՀՀ Ազգային ժողով

Փոխվարչապետ, ԱԴ պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայիսի 18-ից նախատեսվում է Հանրապետությունում տրանսպորտն ամբողջությամբ վերագործարկվելու է: Բացվելու են նաև արևտրի իրականացման վայրերը (նաև՝ մոլերը), հանրային սննդի օբյեկտները՝ նաև փակ տարածքներում:

Պարետը տեղեկացրել է, որ մայիսի 18-ին գործելու են նաև նախակրթարանները, այդ թվում՝ մասնավոր և պետական մանկապարտեզները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը:

Արտակարգ դրություն երկարաձգելու վերաբերյալ քննարկում ԱԺ-ում / © ՀՀ Ազգային ժողով

Միևնույն ժամանակ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակ կրելը պարտադիր է դառնալու: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ պարետը նշել է, որ ռեստորաններում կամ հանրային սննդի այլ վայրերում միայն սնունդ ընդունելիս կթույլատրվի դիմակը հանել:

Ընդգծենք, որ սահմանափակումների վերացումը տեղի է ունենում այն պարագայում, երբ ընդամենը երեկ է գրանցվել վարակվածության ամենամեծ թիվը, իսկ կորոնավիրուսը Հայաստանում նահանջելու միտում չի դրսևորում: Ավինյանը հավելել է, որ սահմանափակումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց խախտման դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն:

Նշենք նաև, որ ռեստորաններում կամ այլ վայրերում ամեն դեպքում արգելվում են հանրային միջոցառումները. կթույլատրվեն մինչև 5 հոգու մասնակցությամբ հավաքները:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն