Սեպտեմբերի 29, 2021, 10:45
Խմբագրություն Hovhannisyan
986

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ է անցկացրել:

ՌԴ խաղաղապահներ / © mil.ru / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ է անցկացրել:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանումը «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ է անցկացրել: ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ անձնակազմն իրականացրել է սադրանքների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետմղման գործողություններ:

Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինի խոսքով՝ առաջադրանքների կատարման արդյունավետությունը մեծամասամբ կախված է զինծառայողների մասնագիտական կարևոր որակների ձևավորվածության մակարդակից: Ռուս զինվորականը նշել է, որ շեշտադրվում են հոգեբանական պատրաստվածությունը, դիտարկման հմտությունները, ուշադրությունը, հոգեբանազգացական վիճակի օպտիմիզացիան և գնահատումը:

Ֆոմինի խոսքով՝ իրականացվող միջոցառումները նպատակ ունեն զարգացնել հրաձիգի նշանառման հմտությունները տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ տեղաշարժման ժամանակ, վատ տեսանելիության պայմաններում:

Ինչպես նշվում է, ազդանշանը ստանալուց հետո խաղաղապահներն անհապաղ դուրս են եկել տեղակայման վայրեր, պաշտպանություն են զբաղեցրել նախապես կահավորված դիրքերում: Դիրքերի պաշտպանությունը մեծացնելու նպատակով կիրառվել են ԲՏՌ-82Ա զրահամեքենաներով հագեցած պարեկային ստորաբաժանումներ:

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ ստորաբաժանումների կառավարումն իրականացվել է ժամանակակից «Ազարտ» ռադիոկայանքների միջոցով, որոնք ազդանշան են փոխանցում կապի պաշտպանված ալիքով:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն