512

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել է պատերազմում հայկական կողմի պարտության և ստեղծված իրավիճակի պատճառներին: Նրա համոզմամբ՝ բոլոր խնդիրները բխում են գործուն երկարաժամկետ ռազմավարություն չունենալուց:

Լևոն Մազմանյան
Լևոն Մազմանյան / © Ազատություն / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել է պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներին:

Մազմանյանն առանձնացրել է հիմնական բացերը՝ 4 տարբեր պատճառահետևանքային մակարդակներում (ստորինը բխում է վերինից)։ Դրանք են.

«1) Վերջին 30 տարվա ընթացքում մեր կողմից վաստակած և մեզ բաժին հասած ազատությունը, կարողունակությունը, իրավունքներն ու լիազորությունները մենք ավելի շատ օգտագործեցինք ոչ թե միմյանց հարգելու, լսելու ու հասկանալու, այլ միմյանց մերժելու, հեգնելու, վիրավորելու ու պիտակավորելու համար, ոչ թե միմյանց հետ համագործակցելու, այլ միմյանց դեմ պայքարելու և մրցելու համար, ոչ թե հնարավորություններ ստեղծելու և իրացնելու, այլ դրանք մսխելու համար, ոչ թե պետական հավակնություններին հասնելու, այլ անձնական ամբիցիաները բավարարելու համար։

2) Վերջին 30 տարվա ընթացքում, ի տարբերություն մեր հակառակորդների, մենք չմշակեցինք ու չիրագործեցինք 20-30 տարվա երկարաժամկետ ռազմավարություն։ Մեր Անկախության հռչակագիրն այդպես էլ չդարձավ երկարաժամկետ ռազմավարություն՝ ապագա տասնամյակների կարևորագույն ռազմավարական խնդիրների ու ռիսկերի ախտորոշման, ինչպես նաև համապատասխան քաղաքականությունների ու լուծումների մշակման համար շարժիչ հանդիսացող գործնական ճարտարապետությամբ ու համակարգով։

Մյուս կողմից, ռազմավարություն կոչվող կամ ենթադրող փաստաթղթերը (oրինակ՝ Ազգային անվտանգության ռազմավարությունը, Կառավարության ծրագիրը), ըստ էության, կամ մնացին որպես չիրագործված հռչակագիր, կամ արտացոլեցին օրվա իշխանությունների ավելի նեղ ու կարճաժամկետ շահերն ու պատկերացումները։ Արդյունքում մենք դատապարտեցինք մեր պետությանը արտակարգ իրավիճակից իրավիճակ ապրելու ճակատագրին։ Ընդ որում, խոսքը գնում է ինչպես համազգային նշանակության արտակարգ իրավիճակների մասին (համարում եմ, որ այդպիսիք 20-րդ և 21-րդ դարերում եղել են թվով 15-ը), այնպես էլ ածանցյալ՝ տեղային կամ ներքաղաքական բնույթ կրող արտակարգ իրավիճակների մասին։

3) Միջազգային հարաբերություններում մեր դիրքավորումն ու գործողությունները հիմնված չեն եղել աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական համապարփակ ռազմավարական վերլուծության վրա։ Պետական քաղաքականություն իրականացնելիս մենք հավաստի, համապարփակ և համակարգային կերպով չենք գնահատել մեր ուժեղ և թույլ կողմերը, առկա հնարավորություններն ու վտանգները (ռիսկերը), չենք կշռել և համադրել այդ գնահատականները մեր և այլ շահագրգիռ երկրների շահերի համատեքստում, չենք գործարկել այդ գնահատականներն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական որոշումների վերածող ռազմավարական մոտեցում ու համակարգ։

Արդյունքում այդ որոշումներն ի պաշտոնե կայացնող պետական ինստիտուտները ձախողվել են և, մեծ հավանականությամբ, կշարունակեն ձախողվել մեր պետության ազդեցության շրջանակի ընդլայնման գործում։

Այսպես, օրինակ, 26 տարվա ընթացքում չնկատեցինք, թե ինչպես մեր բանակն ուժեղ կողմից դարձրեցինք թույլ կողմ, չտեսանք, չպատրաստվեցինք ու չդիմակայեցինք Թուրքիայից եկող ռազմական ռիսկին, գերագնահատեցինք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը, չստեղծեցինք ու չիրացրեցինք Ռուսաստանի հետ շահերի համադրմանն ուղղված բազմաթիվ հնարավորություններ, անտեսեցինք Ռուսաստանի հետ շահերի բախումը, չտեսանք, չստեղծեցինք և չիրացրեցինք այլ՝ կարևոր դերակատարում ունեցող երկրների հետ շահերի համադրմանն ուղղված բազմաթիվ հնարավորություններ, չմեղմեցինք մեր հակառակորդների հետ շահերի բախումը՝ երրորդ կողմերի ներգրավման միջոցով, և այլն։

4) Լինելով պատերազմական վիճակում գտնվող երկիր և համազգային մակարդակում ունենալով որակյալ մարդկային կապիտալ և գիտական ներուժ՝ մենք չստեղծեցինք մեր ամենակարևոր ուժեղ կողմը՝ համաշխարհային չափանիշներով մրցունակ, հայ զինվորի և սպայի մարտունակության, կյանքի պաշտպանվածության և կյանքի որակի ամենաբարձր մակարդակ ենթադրող բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական, ռազմական կրթության և հանրային ծառայության համակարգեր։

Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը ստեղծեց և աշխատեցրեց մոտ երկու տասնյակ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոշ զինատեսակների գծով ստեղծեց միջազգային չափանիշներով մրցունակ արտադրանք (օրինակ, դիպուկահար հրացանների), սահմանեց ու ներդրեց ռազմական կրթության բարձր չափանիշներ»։

Լևոն Մազմանյանի խոսքով՝ սա խնդիրների սպառիչ ցանկը չէ։ Բայց, ինչպես նշում է, բոլոր խնդիրները բխում են գործուն երկարաժամկետ ռազմավարություն չունենալուց, որն իր հերթին հիմնված է երկու կարևորագույն հիմնասյուների վրա՝ բնակչության և տնտեսության։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 11:09
Հ. Թումանյան

Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 19:04
Հ. Թումանյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն