Ռուսաստանցին բարձրացրել է «Չեբուրաշկայի» որակը. մուլտֆիլմն ավելի սահուն է դարձել

Հոլովակի հեղինակը կադրերի փոփոխման հաճականությունը մեծացրել է՝ հասցնելով 50 FPS-ի: Նրա կարծիքով՝ ալգորիթմը կարող է օգնել փոքր բյուջե ունեցող անիմատորներին:

Zavtracast պոդկաստը վարող Մաքսիմ Զարեցկին մեծացրել է 1971թ.-ի «Չեբուրաշկա» մուլտֆիլմի կադրերի փոփոխման հաճախականությունը վայրկյանում՝ 7-8-ից դարձնելով 50: Դա արվել է DAIN AI նեյրոցանցի շնորհիվ. այն ապակենտրոնացված համակարգ է, որը հաշվարկների համար միաժամանակ կիրառում է մեծ թվով համակարգիչներ:

Դե ինչ. «Չեբուրաշկան»՝ DAIN AI նեյրոցանցով վերամշակումից հետո YouTube-ում է (հասանելի է միայն 720p որակով): Եթե հետաքրքիր է, կաշխատեմ նաև այլ մուտֆիլմների վրա:

Հոլովակի գեներացման համար Զարեցին օգտագործել է DAIN APP անվճար նեյրոցանցը, որը թույլ է տալիս նոր կադրեր ընդմիջարկել և ավելի շատ FPS գեներացնել, քան օրիգինալում է: Հոլովակի հեղինակը դժգոհել է ծրագրի անկատարությունից: Նրա խոսքով՝ DAIN APP-ը դանդաղ է և աշխատում է բացառապես ժամանակակից CUDA տարբերակի վիդեոքարտերի վրա: HD այն ընդհանրապես չի մշակում:

Տարբերությունն ակնհայտ է միայն 720p որակով / ©shaikhulud1989

Զարեցկին նշել է, որ 18 րոպեանոց 320p որակով մուլտֆիլմը Ryzen 2600x/RTX 2080-ով մոտ 12 ժամում է հաշվվել: Դա այն դեպքում, երբ ալգորիթմը կադրերի որակը սկզբնականի համեմատ բարձրացնում է ուղիղ երկու անգամ: Հեղինակի խոսքով՝ եթե համեմատենք հեռուստացույցի ալգորիթմների հետ, ապա տարբերությունն ավելի մեծ է, քանի որ այն բացառում է կտրուկ շարժումների ժամանակ գտածոները և ձգումները: Ալգորիթմը չի կորցնում պատկերի խորությունը գործընթացն ավարտելիս, իսկ յուրաքանչյուր կադրը հաստատվում է առանձին, և ոչ թե՝ «ժապավենի վրա». այստեղից էլ՝ բարձր որակը:

Զարեցկին տիկնիկային անիմացիան է ընտել, քանի որ նրանում FPS-ի մշտական քանակություն է: Սկզբում նա DAIN-ը ստուգել է «Վիշապ արքայազն» մուլտսերիալի վրա, բայց պարզվել է, որ անիմացիայի արագությունը շատ է տատանվում:

Այնուհետև Զարեցկին ալգորիթմը փորձել է «Վարեժկա» մուլտֆիլմի ստոպ-շարժման վրա: Նրա խոսքով՝ ալգորիթմն իրեն լավագույնս է դրսևորել: Տիկնիկային մուլտֆիլմում արդյունքը միանգամից ակնհայտ է, քանի որ նեյրոցանցը միջանցիկ դրվագներն ինքնուրույն է մշակում:

Հոլովակների հեղինակը խոստովանել է, որ ալգորիթմը դեռ կատարյալ չէ: Նրա խոսքով՝ մոնտաժային կցումների ժամանակ ոչ մեծ գտածոներ կան: Երբ տեսախցիկը շարժվում է 25 FPS նորմալ արագությամբ, թվում է՝ ալգորիթմը սխալվում է: Բայց այն պարզապես դեռ չի կարող հստակեցնել FPS-ն վարիացնել անիմացիայի: Միևնույն է, ընդմիջարկության համար ամենահարմարը ստոպ-շարժումն է, քանի որ այն համաչափ է:

Զարեցկին նախագիծը ստեղծել է զվարճանքի համար, ոչ թե՝ ստոպ-շարժումն «ուղղելու», որը համարվում է ոչ թե սահմանափակում, այլ՝ ոճ: Միաժամանակ, հեղինակն ակնկալում է, որ ալգորիթմը կարող է օգնել փոքր բյուջեով անիմատորներին:

Հեղինակը նշել է, որ DAIN-ը զարգացնելու դեպքում գուցե այն նույն «Վիշապ արքայազնը» հնարավոր լինի դիտել նեյրոցանցի մշակած առանցքային կադրերով: Նա ընդգծել է, որ կշահի նաև անիմեն, ուր հաճախակի խնդիրներից է անիմացիայի անբավարար սահունությունը, հատկապես հեռուստատեսային տարբերակներում:

Զարեցկին որոշել է հաջորդը «Նախորդ տարվա ձյունն էր տեղում» մուլտֆիլմի կադրերի հաճախականությունը մեծացնել վայրկյանում: Նա նշել է, որ նեյրոցանցը 4 անգամ «անկել է», մինչ պատասխանել է աղբյուրի հարցերին:

Չեմ կարողանում տեղադրել «Նախորդ տարվա ձյունն էր տեղում» 50fps հոլովակը, որովհետև YouTube-ն այն արգելափակում է: Հիշեցի. pornhub. հիմա կլինի
«Նախորդ տարվա ձյունն էր տեղում», 50fps (DAIN AI): Դիտել 720p որակով: Այո, pornhub, կարևորը՝ բարձր FPS և չի արգելափակում:

2019թ. ընդմիջարկության շնորհիվ «Թոմն ու Ջերին» բարելավվել է մինչև 60 FPS:

Բայց այն ժամանակ մուլտֆիլմի սահունությունը ոչ բոլորն են գնահատել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021