Ինչո՞ւ հայկական ցուցանմուշներն այդպես էլ չհասան Աբու Դաբի

Հետքը հետաքննություն է իրականացրել` անդրադառնալով IDEX-2021 ցուցահանդեսին հայկական կողմի անփույթ պատրաստությանը, ցուցանմուշների տեղափոխման ընթացքում ծագած խնդիրների և մատնանշելով պատասխանատուներին:

Հետքը մանրամասն հետաքննություն է իրականացրել` պարզելով, թե ինչպես է կազմակերպվել IDEX-2021 ցուցահանդեսին մասնակցությունը, երբ, ինչպես հայտնի է, հայկական ցուցանմուշները մնացել էին Մոսկվայում` այդպես էլ չներկայացվելով ցուցահանդեսի ներկաներին: Ներկայացվում են հետաքննության առանցքային կետերը:

Նախ` ցուցանմուշները ոչ թե ուղիղ չվերթով են տեղափոխվել Աբու-Դաբի, այլ որոշվել է ուղարկել ռուսական Աերոֆլոտի միջոցով, քանի որ որոշ նմուշներ (ենթադրվում է` ԱԹՍ-ներ) չեն անցել ինքնաթիռի խցիկի դռնից: Սակայն այս դեպքում էլ փաստաթղթերն անհրաժեշտ կերպով չեն լրացվել. ռուսները չեն ստացել համապատասխան փաստաթղթերը և բեռը թույլ չեն տվել դուրս բերել Ռուսաստանից: Նշվում է, որ նախարարության աշխատակիցներն անհետացած բեռի համար ընդամենը նկատողություն են ստացել:

Հաղորդվում է, որ նախարարի օգնականը չի մեկնել ցուցահանդեսի, քանի որ վերջին պահին պարզվել է, որ վիզայի հետ կապված խնդիրներ կան:

Հետքը նաև շեշտում է, որ նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Հայաստանում անցկացվելիք ARMHitech ցուցահանդեսին, որը, սակայն, չի կայացել: Այն արդեն երրորդ անգամ է հետաձգվում. այս անգամ` մինչև 2022թ.-ը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի քարտուղարը, ինչպես նշվում է, Հետքի հարցերից ոչ մեկին արժանահավատ պատասխան չի տրամադրել:

Հիշեցնենք, որ IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում էին 14 հայկական ընկերություններ: Դրանք ներկայացնելու էին հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Հաղորդվել էր, որ հայկական ընկերություններից մեկն Աբու-Դաբիում կամիկաձե դրոններ ու պենտակոպտերներ էր ցուցադրել:

Հավելենք` «IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021