Զոհված ադրբեջանցիների հարազատները Բաքվում բողոքի ցույցի են դուրս եկել

Հարազատներին բարկացրել է իրենց որդիների մարմինների նկատմամբ իշխանությունների անհարգալից վերաբերմունքը. 17 զինծառայողներ, առանց նրանց ընտանիքների համաձայնության, թաղվել են անմիջապես ճանապարհի եզրին` ճահճի մեջ:

Ադրբեջանական ոչ իշխանական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հարազատները Բաքվում բողոքի ցույցեր են անում:

Նշվում է, որ հարազատներին բարկացրել է իրենց որդիների մարմինների նկատմամբ իշխանությունների անհարգալից վերաբերմունքը. 17 զինծառայողներ, առանց նրանց ընտանիքների համաձայնության, թաղվել են անմիջապես ճանապարհի եզրին (Ղարադաղի շրջանում): Ընդ որում` գերեզմանները գտնվում են անմիջապես ջրի մեջ, քանի որ տեղանք ճահճուտ է:

Ադրբեջանցի զինվորներին թաղել են ճահճի մեջ / © Infoteka24

Ցուցարարներն Ադրբեջանի իշխանություններից պահանջում են իրենց մահացած զինվորներին վերահուղարկավորել Բաքվի «Հերոսների ծառուղում»: Ղեկավարները դեռ ցուցարարներին չեն պատասխանել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021