Ճապոնացի ուսանողուհին դատարկ թուղթ է ներկայացրել և ստացել «գերազանց»

Ճապոնիայում ուսանողուհին ամենաբարձր գնահատականն է ստացել նինձյաների մասին շարադրությունն անտեսանելի թանաքով գրելու համար:

Միեի համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսի 19-ամյա ուսանողուհի Էյմի Հագան պետք է էսսե գրեր Իգա-Ուենոյի նինձյաների թանգարան այցելության վերաբերյալ: Սակայն շարադրության փոխարեն դասախոսին դատարկ թուղթ է հանձնել:

Իրականում շարադրությունը գրված է եղել «աբուրիդասի» հնարքի միջոցով՝ անտեսանելի թանաքով: Այդ հնարքն օգտագործել են նինձյաները՝ գաղտնի նամակների և ուղերձների փոխանցման նպատակով: Կան անտեսանելի թանաք պատրաստելու բազմաթիվ մեթոդներ. Էյմին օգտվել է նինձյաների ժամանակ գոյություն ունեցած հնագույն բաղադրությամբ` սոյայի պտուղով (բակլա):

Էյմի Հագա / ©bbc.com

Շարադրությունը գրելուց առաջ Էյմի Հագան սոյայի պտուղը մի քանի ժամ թրջել է ջրում՝ պատրաստելով լուծույթ, ապա ջուր է ավելացրել: Դրա համար նրանից պահանջվել է տասը ժամ: Էյմին պատմել է, որ պատրաստման այդ մեթոդի մասին իմացել է դեռ մանկուց և հուսով է եղել, որ իրենց խմբում դրա մասին ոչ ոք տեղյակ չի լինի:

Նա դեռ մանկուց հետաքրքրված է եղել նինձյաների կյանքի ու մշակույթի պատմությամբ. հետաքրքրություն առաջացել է այն ժամանակ, երբ դիտել է նինձյաների մասին պատմող Nintama Rantaro անիմացիոն սերիալը: Համալսարանում պրոֆեսորը հայտնել է, որ բարձր կգնահատի ստեղծագործական մոտեցումը, այդ պատճառով էլ Էյմին որոշել է անտեսանելի թանաքով գրել էսսեն, որպեսզի տարբերվի մյուսներից:

«Աբուրիդասիի» մեթոդով գրված շարադրությունը կարդալու համար պետք է թուղթը տաքացնել՝ պահելով կրակի վրա: Հագան շարադրությունը գրել է վրձնով, ճապոնական ավանդական թղթի՝ «վասիի» վրա: Որպեսզի իր գրածը չգցեն աղբարկղը՝ մտածելով, թե դատարկ թուղթ է, ուսանողուհին սովորական թանաքով նշում է կատարել՝ «տաքացնել թուղթը»:

Դասախոսի արձագանքը

Դասախոսը՝ պրոֆեսոր Յուջի Յամադան, խոստովանել է, որ սկզբում զարմացել է՝ տեսնելով դատարկ թուղթը: Նրա խոսքով՝ հանդիպել է ծածկագրով արված հաշվետվություններ, բայց «աբուրիդասիի» օգտագործմամբ երբեք չի հանդիպել: Պրոֆեսորը սկզբում կասկածել է, թե բառերն ամբողջությամբ հստակ կերևան, բայց տանը կրակի վրա է պահել, ու բառերը հայտնվել են՝ հստակ ընդգծվելով: Այդ ժամանակ նա աշխատանքը համարել է հրաշալի:

Յամադան մինչև վերջ չի տաքացրել թուղթը, որպես մի մասը մնա անտեսանելի՝ գուցե ԶԼՄ-ներին ցույց տալու կարիք լինի, ուստի մինչև վերջ չի կարդացել շարադրությունը, բայց այդքանն էլ բավական է՝ գերազանց գնահատելու համար: Ուսանողուհին նշել է, որ շարադրությունն ավելի ուշագրավ է ոչ թե տեքստով, այլ գրելաձևով, իսկ բուն տեքստում ոչ մի արտասովոր բան գրված չէ. ինքը պարզապես ցանկացել է ստեղծագործաբար մոտենալ՝ կատարելով պրոֆեսորի պահանջը:

Ովքե՞ր են նինձյաները

Միջնադարյան Ճապոնիայում նինձյաները լրտես-դիվերսանտներ էին, հետախույզներ, երբեմն՝ վարձու մարդասպանի դեր կատարողներ: Նրանք տիրապետել են «նինձյուցուին», որը ներառում է մարտարվեստ, լրտեսական մեթոդներ և դիվերսիոն աշխատանք: Համարվում է, որ նրանք ձևավորվել են սամուրայական դասի ստեղծմանը զուգահեռ՝ 9-12-րդ դարերում:

Քաղաքականապես նինձյաները եղել են ֆեոդալական հարաբերությունների համակարգից դուրս: Նրանք միավորված են եղել խոշոր տոհմերի (կլանների) մեջ: 17—րդ դարում հաշվվել է նինձյաների շուրջ 70 տոհմ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021