Ադրբեջանով անցնող «Հյուսիս-հարավը» սկսել է գործել` Ֆինլանդիայից բեռներ տեղափոխելով դեպի Իրան ու Հնդկաստան

Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով (INSTC) պատմության մեջ առաջին անգամ տարանցիկ բեռնափոխադրում է իրականացվել: Այն անցնում է Ռուսաստանով, Ադրբեջանով ու Իրանով:

Իրանի հյուսիսում` Ադրբեջանի սահմանին գտնվող Աստարայի մաքսակետի ղեկավար Քարիմ Ռասուլին հայտարարել է, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով (INSTC) պատմության մեջ առաջին անգամ տարանցիկ բեռնափոխադրում է իրականացվել:

Շուրջ 535 հազար եվրո արժեքով 563 տոննա թուղթը Ֆինլանդիայից հասել է Իրան, որտեղից տեղափոխվելու է Հնդկաստան: Շեշտենք, որ այս միջանցքի մասնակիցներն են Իրանը, Հնդկաստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Միջին Ասիայի երկրները և Եվրոպան: INSTC միջանցքը չի վերաբերում Հայաստանի և Վրաստանի տարածքներով նախատեսվող Հյուսիս-հարավ ծրագրին:

Աստարայի երկաթուղին դեռ միացված չէ Ռեշտի երկաթգծին, այդ պատճառով բեռնափոխադրումն իրանական այս հատվածում իրականացվել է բեռնատար մեքենաների միջոցով (երկաթուղու այդ հատվածի կառուցումը, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, սակայն որոշակի ձգձգումներ կան խմբ.):

Ռասուլիի խոսքով` նշված երթուղով տեղափոխվող բեռի առաջին խմբաքանակը Ռեշտից երկաթուղով հասնելու է Բենդեր-Աբաս, այնտեղից` Հնդկաստան:

INSTC-ի մասին

Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը 7200 կմ ընդհանուր երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների ցանց է: Հիմնականում նախատեսված է Հնդկաստանից, Իրանից, Ադրբեջանից և Ռուսաստանից բեռների փոխադրման համար:

Միջանցքի ստեղծումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ 2017թ. Ադրբեջանը պաշտոնապես բացել է Իրանի հետ երկաթուղային հաղորդակցությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021