Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 82 նոր դեպք է հաստատվել (upd.)

Մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակվածության 2148 դեպք: Վերջին 24 ժամում գրանցվել է մահվան մեկ դեպք, առողջացել են 48-ը: Փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 82-ով՝ հասնելով 2148-ի: Ապրիլի 30-ին կատարվել է ընդհանուր 1052 թեստավորում, որից 970-ը բացասական են եղել:

Նախորդ օրվա ընթացքում Covid-19-ից մահացության մեկ նոր դեպք է գրանցվել:

Առողջացածների թիվը հասել է 977-ի. ապրիլի 30-ին առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 48-ը: Փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոնից դուրս է գրվել իրենց ամենածանր հիվանդին, ով 32 տարեկան էր: Վերջինս Կենտրոն էր ընդունվել մարտի 28-ին՝ Covid-19, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն՝ 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2- 65%, ծայրահեղ ծանր վիճակում:

Հաղորդվում է, որ պացիենտը վերակենդանացման բաժանմունքում միացված է եղել արհեստական շնչառության սարքին:

UPD. Մահացած իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ 27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021