Ինչո՞ւ է Թուրքիան ամրապնդում իր դիրքերն Աֆղանստանում

Համարվում է, որ Անկարայի գործողությունները, որոնք առաջին հայացքից ուղղված են Աֆղանստանում իրադրության կարգավորմանը, իրականում կարող են հանգեցնել ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Վերջին ամսիներին և, հատկապես, վերջին օրերին համաշխարհային տեղեկատվական գործակալություններում ամենաշատ հրապարակվող թեման Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներն են:

Բազմաթիվ փորձագետներ փորձում են հասկանալ, թե ի վերջո ինչ ընթացք կունենան իրադարձություններն այդ երկրում ամերիկացիների հեռանալուց հետո: Համարվում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանն առավել խորը ներքաղաքական ճգնաժամում է հայտնվել, որի հետևանքով գործող կառավարությունը չի կարողացել պահպանել իշխանությունը, և հաստատվել է քաղաքական նոր ռեժիմ` թալիբների գլխավորությամբ:

Միևնույն ժամանակ, Աֆղանստանում գրեթե աննկատ կերպով իր դիրքերն է ամրապնդում Թուրքիան: Մասնավորապես, ամերիկյան կողմն Անկարային է փոխանցել վերահսկողությունը Քաբուլի օդանավակայանի նկատմամբ, որն աֆղանական օդային գլխավոր դարպասն է:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Թուրքիան իրականացնելու է Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունն ու կառավարումը, ինչպես նաև հսկելու է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը: Սակայն փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Անկարան Աֆղանստանում հեռուն գնացող ծրագրեր ունի, ինչի մասին Թուրքիայում չեն թաքցնում:

Արաբական աղբյուրներից մեկի հաղորդմամբ` դրանով Էրդողանը շարունակում է էքսպանսիայի քաղաքականությունը` «գնալով Օսմանյան կայսրության վերստեղծման երազանքի հետևից»: Այս դեպքում, ինչպես նշվում է, Քաբուլի օդանավակայանում հաստատվելով` Թուրքիան ռազմավարական կարևոր քայլ է կատարում, ինչն Անկարայի համար հարթակ է ապահովելու տարածաշրջանում իր ռազմական հնարավորությունները ծավալելու համար:

Համարվում է նաև (ըստ արևմտյան մամուլի), որ Թուրքիան նախատեսում է առաջիկայում աֆղանական օդանավակայանում տեղակայել հետախուզահարվածային Բայրաքթար-ՏԲ2 անօդաչուներ: Արաբական աղբյուրների վկայմամբ` Անկարան մտադիր է Աֆղանստանում խնդիրների իրականացման նպատակով ներգրավել վարձկանների, այդ թվում` սիրիացի զինյալների: Շեշտվում է, որ Թուրքիան ավելի վաղ նրանց օգտագործել է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում:

Ընդգծվում է, որ իրադարձությունների այդօրինակ զարգացումը չի նպաստելու տարածաշրջանային անվտանգությանը, այլ` ընդհակառակը, ապակայունացնելու է` կտրուկ արձագանքներ ունենալով ոչ միայն Աֆղանստանում, այլև` նրանից դուրս:

Ինչպես նշվում է, այս հարցի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի Հնդկաստանը, որը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումն այդ տարածաշրջանում դիտարկում է որպես իր ազգային անվտանգությանը իրական սպառնալիք: Նյու Դելիում դատապարտում են Անկարայի քաղաքականությունը: Հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական սերտ համագործակցությունը Պակիստանի հետ, Ջամմու և Քաշմիր նահանգների հարցում նրա կողմից բացահայտ աջակցությունն Իսլամաբադին` Հնդաստանը, ինչպես նշվում է, ստիպված է լինելու միջոցներ ձեռնարկել այդ վտանգի չեզոքացման ուղղությամբ:

Համարվում է, որ Անկարայի գործողությունները, որոնք առաջին հայացքից ուղղված են Աֆղանստանում իրադրության կարգավորմանը, իրականում կարող են հանգեցնել ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021