Ի՞նչ փոփոխություններ են կատարվել երկարաձգվող արտակարգ դրությունում

Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են: ՏԻՄ և ՃՈ վարչական ակտերի վրա կալանք չի դրվելու մինչև մայիսի 14-ը:

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն գործելու է մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Ընդհանուր առմամբ` նախորդ դրության վերաբերյալ որոշմամբ սահմանված դրույթները պահպանվում են: Հիմնական փոփոխությունները հետևյալն են.

1. Նախորդ որոշման հավելվածում փոփոխվել է 2-րդ գլուխը՝ ավելի մանրամասնելով.

— «10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը (այսուհետ սույն գլխում` գույք) կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։

— 10.1. Գույքի oգտագործման մասին որոշմամբ սահմանվում են`
1) գույքի օգտագործման կարգը և այն միջոցառումները, որոնց շրջանակներում օգտագործվելու է գույքը.
2) գույքի օգտագործման ժամանակահատվածը` արտակարգ դրության ժամկետը չգերազանցող ժամկետով:

— 10.2. Գույքի օգտագործումը ենթակա է դադարեցման՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի վերացման հիմքով:

— 10.3. Գույքն oգտագործման հանձնելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված դրույթները: Գույքը կամավոր կերպով օգտագործման հանձնվելու դեպքում դրա դիմաց փոխհատուցումը կարող է տրամադրվել գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանված կարգով, որի դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված` փոխհատուցման կարգի վերաբերյալ դրույթները:

— 10.4. Սույն գլխով սահմանված սահմանափակումների, այդ թվում` գույքի օգտագործման մասին որոշում կայացնելու, գույքն օգտագործելու, ինչպես նաև գույքի պահպանության իրականացման և դրա օգտագործման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:»:

2. 3-րդ գլխում ավելացել է նոր՝ 15.1-ին կետ.

— «15.1. Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը:

Սույն կետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո:»:

3. 7-րդ գլուխն ուժը կորցրած է ճանաչվել: Այն վերաբերում էր զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ: Ավելի վաղ Կառավարության նիստում նշվել է, որ հրապարակումները ենթարկվելու են մոնիթորինգի և անհրաժեշտության դեպքում սահմանափակումները կարող են վերականգնվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021