DoubleTake. հավելված iPhone-ների համար, որով հնարավոր է միաժամանակ երկու տեսախցիկով նկարել

Նկարահանման ռեժիմը ցուցադրվել է դեռևս iPhone 11-ի ներկայացման ժամանակ, սակայն XR և ավելի բարձր մոդելների սմարթֆոնների օգտատերերի համար այն միայն հիմա է դարձել հնարավոր:

Դեռևս 2019թ. աշնանը iPhone 11-ի ներկայացման ժամանակ Apple-ը հայտնել էր միաժամանակ մի քանի տեսախցիկներով նկարելու հնարավորության մասին: Այդ ռեժիմով, ընկերության հաղորդմամբ, կարելի է մի քանի ուղղությամբ լուսանկարել, օրինակ՝ հիմնական տեսախցիկով և դիմայինով նկարել և դեպքը, և արձագանքը, կամ՝ հարցազրույցը: Սակայն գործառույթն ամիսներ շարունակ iPhone-ում անհասանելի էր:

Հունվարի 28-ին Filmic-ն անվճար հավելված է թողարկել՝ DoubleTake-ը, որն ավելացնում վերոնշյալ գործառույթը: Այն աշխատում է iPhone 11, 11 Pro, 11 Pro Max, Xs, Xs Max և Xr մոդելների մոտ: Ի սկզբանե գործառույթը պետք է դառնար FiLMiC Pro հավելվածի մասը, սակայն դեռևս առանձին ծառայությունն է ակտիվ: Հավելվածի աշխատանքը ստուգվել է, որի արդյունքները ներկայացված են ստորև:

TJ գլխավոր խմբագիր Սերգեյ Զվեզդան իր շան հետ փորձարկում է նոր հավելվածը / ©tjournal.ru

Հավելվածը մեկնարկում է տեսախցիկների ընտրությունից: Եթե դրանք երկուսից ավել են, ապա բոլորը միաժամանակ հնարավոր չէ օգտագործել: Օրինակ, iPhone 11 Pro-ի դեպքում պետք է ընտրել, թե որ երկու տեսախցիկները պետք է միացնել:

Կարգավորումներում կարելի է կադրերի հաճախականությունն ընտրել՝ 24, 25 կամ 30 կադր/վայրկյան: Ձայնագրումը կատարվում է 1080p կետայնությամբ. 4K-ով հնարավոր չէ:

Պետք է նաև ընտրել նկարահանման ռեժիմը: Ընդհանուր առմամբ՝ կա երեք ֆորմատ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները.

— «Կիսված էկրանի» ռեժիմ. ձայնագրման ժամանակ էկրանն ուղղակի կիսվում է երկու մասի, յուրաքանչյուր դաշտ զբաղեցնում է իր տեսախցիկը: Ամենահասկանալի սցենարն այն է, որ մեկում ընտրվի հիմնական, մյուսում՝ դիմային տեսախցիկը:

— «Նկարը նկարում». մի տեսախցիկի պատկերն է էկրանին, իսկ մյուսինը փոքր պատուհանով է երևում: Վերջինս հնարավոր է տեղափոխել կամ ժամանակավորապես անջատել:

— Վերջինն ավելի պրոֆեսիոնալ է. այն «նկարը նկարում» ռեժիմի նման է, բայց միաժամանակ ձայնագրում է երկու տարբեր տեսախցիկներից՝ պահպանելով երկու առանձին ֆայլեր: Հետագայում ցանկության դեպքում կարելի է մոնտաժավորել:

TJ գլխավոր խմբագիր Սերգեյ Զվեզդան իր շան հետ փորձարկում է նոր հավելվածը / ©tjournal.ru

Արևմտյան լրագրողները գրում են, որ հավելվածն ինչ-որ նորույթ է, իսկ XR մոդելներում դրա առկայությունն ավելի հասանելի է դարձնում գործառույթը, քան պարզապես զվարճանք թանկարժեք այֆոնների օգտատերերի համար: DoubleTake-ով, օրինակ, կարելի է այսպես վարվել.

TJ գլխավոր խմբագիր Սերգեյ Զվեզդան իր շան հետ փորձարկում է նոր հավելվածը / ©tjournal.ru

Ահա մի քանի օրինակներ լրագրողներից ու բլոգերներից:

Filmic-ը թողարկել է նաև ուսուցողական տեսանյութ:

DoubleTake-ը մեծ տարածում կունենա, թե՝ ոչ, դեռ դժվար է ասել: Համենայն դեպս՝ դրանով հնարավոր է կատարել այն, ինչ Apple-ը ներկայացրել էր 2019թ. աշնանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021