Facebook-ի օգտատերերի 419 մլն-անոց համարների բազան համացանցում է հայտնվել

Այդ տվյալների բազան հայտնաբերվել է գաղտնաբառ չունեցող չպաշտպանված սերվերում: Հասանելի են եղել ծննդյան ամսաթիվը, ID-ն, սեռը, երկիրը, քաղաքը:

Ֆեյսբուքյան օգտատերերի 419 մլն համարներով տվյալների բազան հայտնվել է համացանցում: Տեղեկատվությունը ներառում է նաև սոցցանցերում հաշիվների ID-ները, ծննդյան ամսաթվերը, հայրենի քաղաքը, երկիրը և սեռը:

Չպաշտպանված սերվերում պահպանված են եղել տվյալներ ամբողջ երկրից՝ 133 մլն տեղեկություն ամերիկացիների վերաբերյալ, 18 մլն՝ բրիտանացիների և ավելի քան 50 մլն վիետնամցիների տվյալ: Սերվերը գաղտնաբառ չի ունեցել, այդ պատճառով ցանկացողները կարող էին առանց խոչընդոտի ստանալ դրանք: Մուտքը դեպի սերվեր փակելու համար հոստթինգ-պրովայդերին դիմել են լրագրողները:

բրիտանացի օգտատերերի տվյալներ / ©tech.informator.ua

Facebook-ի ներկայացուցիչ Ջեյ Նանքերոուն հայտարարել է, որ հայտնաբերված բազան ներառում է հնացած տվյալներ: Նրա խոսքով՝ տեղեկատվությունը հավաքվել է մինչև սոցկայքի կողմից համարների հասանելիությունը փակելը:

Նրա կարծիքով՝ արտահոսքը տեղի է ունեցել մինչև նախորդ տարվա փոփոխությունները, երբ Facebook-ը բացառել է հեռախոսահամարների միջոցով ընկերներ ավելացնելու տարբերակը:

Հայտնի չէ, թե ո՞վ, ինչպե՞ս և ինչո՞ւ է հավաքել այդ տվյալները: Կայքը API-ով հեռախոսահամարների հավաքագրումն արգելել է դեռևս 2011թ., հետագայում՝ 2018թ. սկանդալից հետո, ընկերների հաշիվներից տվյալների հավաքագրումը սահմանափակվել է: Այդուհանդերձ՝ վերջին տվյալները բազա են ներբեռնվել 2019թ. հուլիսին:

Այդպիսի հեռախոսահամարները կարող են օգտակար լինել չարամիտների համար: Օգտատերերը կարող են կեղծ զանգերի զոհ դառնալ, ինչպես նաև SIM քարտերի առևանգման ենթարկվել, հաքերները կարող են վերահսկողություն հաստատել համարի նկատմամբ, չեղարկել գաղտնաբառերը տարբեր ծառայություններում ու սոցկայքերում:

Սա Facebook-ից տվյալների առաջին արտահոսքը չէ: 2018թ. մարտին ընկերությունը սկանդալի մեջ էր հայտնվել՝ ԱՄՆ-ում ընտրությունների պատճառով: Cambridge Analytica վերլուծական կազմակերպությունը հասանելիություն էր ստացել սոցցանցի 80 մլն նկարներին, որոնք օգտագործել է Դոնալդ Թրամփի առաջխաղացման համար: Երեք օր անց Մարկ Ցուկերբերգն ընդունել է սխալը և հրապարակային ներողություն խնդրել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021