«Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թիզերը հրապարակվել է

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական արքաների կառուցած քաղաքների տարածքում:

HAYASA և PARA TV ստուդիաները նկարահանել են առաջին վավերագրական դրամայի ձևաչափով առաջին ֆիլմը: «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմը նվիրված է հայկական ամենահին պետություններից մեկին՝ Վանի թագավորության (Բիաինիլի), որն ասորեստանյան սեպագիր արձանագրություններում կոչվում է Ուրարտու:

«Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թիզերը / ©HAYASA channel

Ֆիլմի ռեժիսորը Վահան Վարդանյանն է: Պրոդյուսերներն են՝ Տիգրան Մանասյանը, Էլիզաբեթ Պետրոսյանը, գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը (Սարդուրի Առաջին արքայի դերում), Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը:

Միքայել Պողոսյանը՝ Սարդուրի Առաջինի դերում / ©armmuseum.ru

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Նկարահանումներին մասնակցել են նաև պատմաբաններ, հնագետներ, հին աշխարհի պատմության մասնագետներ: Նրանց շարքում են եղել Աշոտ Մելքոնյանը՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից:

Պատմաբանները վստահեցնում են, որ Ուրարտուն Արարտա-Արարատ անվան տարընթերցումն է: Թեև մինչ օրս մասնագետների շրջանում քննարկվում է այդ պետության հայկականության հարցը, բայց այն գոյություն է ունեցել Հայկական լեռնաշխարհում, և պատմաբանները բազմաթիվ ընդհանրություններ են հրապարակել՝ ապացուցելով, որ Ուրարտուն Հայաստանի հնագույն պատմության մի մասն է:

Ֆիլմի գլխանկարը / ©kinopoisk.ru

Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր: Սուրբ գրքի համաձայն՝ Նոյյան տապանը կանգ է առել հենց Ուրարտուի լեռներում՝ Արարատի վրա: Այստեղից էլ մարդկությունը վերածնվել է՝ տարածվելով աշխարհի չորս կողմը:

Ուրարտուն ունեցել է իր ուրույն մշակույթը, աստվածները, բանակը, այդ շրջանում են կառուցվել Հայաստանի ամենահայտնի բնակավայրերից Տուշպան (Վան), Էրեբունին, Արգիշտիխինիլի և այլն: Ուրարտուում զարգացած է եղել նաև տիեզերագիտությունը, շինարարությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021