ԱՄՆ-ի հայ համայնքը պահանջում է պատժել Պակիստանին` ահաբեկչության ֆինանսավորման համար

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմող վարձու ջիհադիստների ֆինանսավորման համար Պակիստանը, ԱՄՆ-ի հայերի պահանջի համաձայն, պետք է ներառվի համաշխարհային կազմակերպության «սև ցուցակում»:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն իր թվիթերյան պաշտոնական էջում FATF-ին (Financial Action Task Force) կոչ է արել վերջապես Իսլամաբադին սև ցուցակում ներառել:

Հայտարարությունում նշվում է հետևյալը.

«Հարգելի Ջանեթ Յելլեն, FATF-ում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պետք է ճնշում գործադրի այդ հզոր համաշխարհային կազմակերպության վրա, որպեսզի վերջինս ահաբեկչությանը ֆինանսավորելու համար Պակիստանին «սև ցուցակում» ներառի: Մասնավորապես` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմող վարձու ջիհադիստների ֆինանսավորման համար»:

ANCA-ի հայտարարությունը:

Բացի այդ` ԱՄՆ-ի հայերը հիշեցրել են ահաբեկիչ Ահմեդ Օմար Սայիդ Շեյխին ազատ արձակման վերաբերյալ Պակիստանի դատարանի որոշման մասին (Սայիդ Շեյխն առևանգել և գլխատել էր The Wall Street Journal թերթի ամերիկացի լրագրող Դանիել Պեռլին):

Պակիստանին FATF-ի «սև ցուցակում» ներառելու մասին որոշումը հավանական է համարվում այնքանով, որ ամերիկացի լրագրողին սպանած ահաբեկչի ազատ արձակման որոշման պատճառով լարված են ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները: Ընդ որում, չնայած ամերիկյան կողմի ճնշումներին, պակիստանյան դատարանները չեն պատրաստվում փոխել որոշումը, ինչպես նաև ահաբեկչին արտահանձնել ԱՄՆ-ին:

Ի՞նչ է FATF-ը

FATF-ը (Financial Action Task Force) միջկառավարական կազմակերպություն է, որը 1989 թվականից սկսած զբաղվում է հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում չափորոշիչների մշակմամբ ու վերահսկողությամբ: Խմբի աշխատանքներում ընդգրկված են 37 երկրներ, ինչպես նաև երկու միջազգային կազմակերպություններ` Եվրահանձնաժողովը և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:

FATF-ի խնդիրներն Իսլամաբադի հետ սկիզբ են առել 2018թ.-ից: Մինչ օրս Պակիստանը կազմակերպության «սև ցուցակում է»: Սակայն ի տարբերություն Իրանի և Հյուսիսային Կորեայի` պակիստանցիներին վերջնական չեն արգելափակել: Չնայած, որ Պակիստանը տասնամյակներ շարունակ աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, երկիրը «չոր գոտում» է` շնորհիվ ազդեցիկ ընկերների` Թուրքիայի, Չինաստանի, Մալայզիայի և այլն:

Այդուհանդերձ` Իսլամաբադը չի կարող հեշտությամբ ֆինանսավորում ստանալ Եվրամիությունից, ԱՄՀ-ից, Համաշխարհային և Ասիական զարգացման բանկերից:

2020թ. փետրվարին պակիստանցիներին վերջին նախազգուշացումն է տրվել` մինչև հունիս կատարելու FATF-ի գործողությունների պլանի բոլոր պայմանները: Սակայն համավարակի պատճառով ժամկետը երկարացվել է: 2021թ. փետրվարին նախատեսված է խմբի հերթական հանդիպումը, որտեղ բարձրացվելու է Պակիստանի հարցը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021