Forbes-ը Երևանն ընդգրկել է 10 թերագնահատված վայրերի ցանկում, ուր կարելի է այցելել 2020թ.-ին

Երևանի համար հեղինակներն առանձնացրել են Արարատ լեռան տեսարանը, եկեղեցիները, ինչպես նաև Դոլմաման և Մարիոթը՝ որպես հեղինակավոր մարդկանց այցելած վայրեր:

Հռչակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի վայրեր, որոնք ըստ արժանվույն գնահատված չեն որպես զբոսաշրջային ուղղություններ, բայց խոստումնալից են: Նրանց շարքում է նաև Երևանը: Ամսագրի լրագրողը Հայաստանը ներկայացնում է որպես աշխարհի առաջին քրիստոնեական երկիր՝ հնագույն պատմությամբ:

Ամսագրի նշված հոդվածում խոսվում է Հայաստանի՝ այցելության համար ամենահետաքրքիր կառույցների՝ քրիստոնեական եկեղեցիների և UNESCO-ի ցանկում ընդգրկված հոյակերտ տաճարների ավերակների մասին:

Հեղինակները նշում են, որ մայրաքաղաք Երևանը հայտնի է նաև այստեղից դեպի Հայաստանի ազգային խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռը բացվող տեսարանով: Խոսվում է նաև Երևանի բնութագրի՝ «վարդագույն քաղաքի» մասին՝ վարդագույն հրաբխային տուֆով կառուցված ճարտարապետական շինությունների պատճառով:

Երևանյան առանձնահատկություններից նշվել են նաև Դոլմամա ռեստորանը, ուր այցելել են բազմաթիվ ճանաչված մարդիկ, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնը, արքայազն Չարլզը,  Ժերար Դեպարդյեն, դեպի Հանրապետության Հրապարակ բացվող Մարիոթ հյուրանոցը: Հոդվածում խորհուրդ է տրվում այցելել հենց այս վայրերը, ուր եղել է նաև Քիմ Քարդաշյանը:

Երևանից բացի, Forbes-ի թերագնահատված վայրերի ցանկում են ընդգրկվել Ուրուգվայի Կոլոնիա-դել-Սակրամենտոն, Վիետնամի Կոն Դաոն, Նիգերիայի Լագոսը, Կամբոջայում Մոնդուլկիրին, Բելիզի Պունտա Գորդան, Նիդերլանդների Ռոտերդամը, ԱՄՆ-ի Սան Անտոնիոն, Չիլիի Սանտյագոն և Չեխիայի Տելչը:

Հոդվածի հեղինակները պնդում են, որ այս վայրերն ընդհանուր առմամբ հայտնի են փորձառու զբոսաշրջիկներին, սակայն կարիք կա, որպեսզի առավել մանրամասն ուսումնասիրվեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021