Ֆրանսիայում աննախադեպ գործադուլ է. Ֆարիզն ու մյուս խոշոր քաղաքները կաթվածահար են եղել

Նման ծավալների ցույցեր ու գործադուլներ Ֆրանսիայում տեղի չեն ունեցել 1995թ.-ից ի վեր: Կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Ֆրանսիայում գործադուլներն ու բողոքի ակցիաներն աննախադեպ չափերի են հասել: Բողոքն ուղղված է կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումներին: Արհմիությունները ենթադրում են, որ համակարգի բարեփոխումները նպատակ ունեն թոշակի անցումը սահմանված 62 տարեկանից ավելի բարձրացնել և թոշակառուներին ավելի քիչ վճարել:

Համընդհանուր գործադուլը մեկնարկել է դեկտեմբերի 5-ին և դեռ շարունակվում է: Գործադուլ են հայտարարել տրանսպորտի, բժշկական և կրթական հաստատությունների, այլ տարբեր ոլորտների աշխատակիցները: Բողոքն ուղեկցվում է նաև ցույցերով: Ֆրանսիայի շուրջ 30 քաղաքներում շուրջ 800 հազար մարդ է մասնակցել երթերին և ցույցերին:

Արձանագրվել են նաև ոստիկանների բախումների դեպքեր: Հաղորդվում է, որ ցուցարարների նկատմամբ կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Համընդհանուր գործադուլը մեկնարկել է դեկտեմբերի 5-ին և դեռ շարունակվում է: Գործադուլ են հայտարարել տրանսպորտի, բժշկական և կրթական հաստատությունների, այլ տարբեր ոլորտների աշխատակիցները: Բողոքն ուղեկցվում է նաև ցույցերով: Ֆրանսիայի շուրջ 30 քաղաքներում շուրջ 800 հազար մարդ է մասնակցել երթերին և ցույցերին: Արձանագրվել են նաև ոստիկանների բախումների դեպքեր: Հաղորդվում է, որ ցուցարարների նկատմամբ կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը նախատեսվում է հրապարակել դեկտեմբերի 12-ին: Բայց մինչ այդ՝ ցուցարարներն արդեն ունեն ենթադրություններ: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ 40-ից ավել ծրագրերից բաղկացած համակարգը պարզեցվելու է: Հաղորդվում է, որ փոփոխությունների արդյունքում դադարեցվելու են մի շարք արտոնություններ, որոնք թույլ էին տալիս ավելի վաղը թոշակի անցնել՝ ստանալով բարձր թոշակ:

Դեկտեմբերի 5-ից մեկնարկած գործադուլը Ֆրանսիայի պատմության մեջ ամենախոշորն է՝ 1995թ.-ից ի վեր: Փարիզի մետրոյի կայարանների, երկաթուղիների ցանցի, ուսումնական հաստատությունների մեծ մասը չի գործում: Նմանատիպ իրավիճակ է նաև մյուս խոշոր քաղաքներում՝ Մարսել, Թուլուզ և այլն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021