Հայաստանը Թուրքիայի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Եվրոպական դատարան են ներկայացվել բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք է մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի:

Գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալուն, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելուն, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների:

Նշվում է, որ, ՀՀ կառավարության պնդմամբ, Թուրքիան խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ՄԻԵԴ են ներկայացվել նաև բազմաթիվ և ծավալուն ապացույցներ, որոնց հավաստմամբ` Թուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք է մատակարարել, ինչպես նաև այլ միջոցներով ներգրավվել է հակամարտությանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021