ՌԴ ՊՆ-ը գաղտնազերծել է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի փաստաթղթերը

Հրապարակվել են Գերմանիայի և ԽՍՀՄ միջև 1939թ. կնքված Չհարձակման մասին պայմանագրին և այդ շրջանի ռազմական իրավիճակին վերաբերող գաղտնազերծված փաստաթղթեր:

Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը հանդիսանում է ամենահակասական, հաճախ քննադատությունների ենթարկվող քաղաքական համաձայնություններից մեկը: Այն ստորագրվել է Գերմանիայի և ԽՍՀՄ միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ 1939թ. օգոստոսի 23-ին: Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները՝ Վյաչեսլավ Մոլոտովը և Իոահիմ ֆոն Ռիբենտրոպը:

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պայմանավորվում են չհարձակվել միմյանց վրա և պահպանել չեզոքություն՝ կողմերից մեկի վրա երրորդ երկրի կողմից ռազմական հարձակման ենթարկվելու դեպքում: Գաղտնի հավելվածով սահմանվում էին ազդեցության գոտիներն Արևելյան Եվրոպայում: Նախատեսվում էր, որ Ֆինլանդիան, Լատվիան և Էստոնիան, ինչպես նաև Լեհաստանի տարածքի արևելյան հատվածը, Բեսարաբիայի մի մասն անցնում են ԽՍՀՄ հետաքրքրությունների տիրույթը: Լիտվան և Արևմտյան Լեհաստանը համարվում էին Ռեյխի հետաքրքրությունների տարածք:

Այժմ ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ գաղտնազերծել է Չհարձակման մասին պայմանագրի փաստաթղթերի շարք: Դրանցից մեկում՝ Խորհրդային իշխանություններին ուղղված հաղորդագրությունում նշում է, որ ուկրաինական ժողովուրդը խորհրդային բանակին դիմավորում է որպես իսկական ազատարարի: Կարմիր բանակի գլխավոր քաղկառավարման ղեկավար Լև Մեխլիսը գրել է տեղացիների անկեղծ խանդավառության, ինչպես նաև նրանց կողմից Լեհաստանի առանձին զինվորական միավորումների զինաթափման մասին:

Գաղտնագրերից մեկը / ©mil.ru

Գիտական հետաքրքրություն է ներկայացնում Բանվորագյուղացիական Կարմիր բանակի գլխավոր շտաբի պետի՝ 1938թ. մարտի 24-ի զեկուցագիրն՝ ուղղված բանակի առաջին ռանգի հրամանատար Բ.Մ.Շապոշնիկովին: Դրանում ներկայացված է տիրող քաղաքական իրավիճակը և հնարավոր հակառակորդների, այդ թվում՝ Իտալիայի և Գերմանիայի կողմից հնարավոր գործողությունները: Ներկայացված տվյալների հիման վրա ՊՆ-ը եզրակացրել է, որ 1938-1939թթ. խորհրդային ռազմական քաղաքականության աներկբա առաջնահերթությունը մնում է հակաֆաշիստական ռազմական դաշինքը ձևավորումը:

Բ.Մ.Շապոշնիկովին ուղղված զեկուցագիր / ©mil.ru

Գաղտնազերծված փաստաթղթերի շարքում հնարավոր է գտնել 1939թ. Լեհաստանի վրա հարձակված գերմանական երկրորդ բանակային կորպուսի ռազմական գործողությունների նկարագրությունը: Այս հատվածը պատերազմի ավարտից հետո նկարագրել է ռազմագերի, գերմանական բանակի գեներալ-լեյտենանտ Հերման Բյոմեն:

Լեհաստանում գերմանական 2-րդ բանակային կորպուսի ռազմական գործողությունների նկարագրությունը / ©mil.ru

Ավելի վաղ ռուսական Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնցում նկարագրվում են Ղրիմի թերակղզու համար մղված մարտերի տարբեր դրվագներ:

Մեկ տարի առաջ ՊՆ-ը գաղտնազերծել էր փաստաթղթեր Յուրի Գագարինի թռիչքի վերաբերյալ: Դրանցում, մասնավորապես, բացակայում էր պատմության առաջին տիեզերագնացի ծառայողական բնութագիրը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021