Ստամբուլում «Թուրքական հոսք» գազատարի բացումը տեղի կունենա հունվարի 8-ին

«Թուրքական հոսքով» ռուսական գազը կհասնի Թուրքիա, Հարավային և Արևելյան Եվրոպա: Իսկ նոյեմբերի 30-ին արդեն բացվել է TANAP-ը՝ ադրբեջանական գազը հասցնելով Եվրոպա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունվարի 8-ին Ստամբուլում տեղի կունենա «Թուրքական հոսքի» բացման արարողությունը: Այս հայտարարությունը Թուրքիայի նախագահն արել է նոյեմբերի 30-ին՝ Էդիրնեում, ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող TANAP-ի (Տրանս-անատոլիական գազատար) բացման ժամանակ:

Օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը նույնպես մասնակցելու է «Թուրքական հոսքի» բացման արարողությանը: Նրա խոսքով` երկու երկրների նախագահներն այդ մասին պայմանավորվել են նաև վերջերս՝ հեռախոսազանգով:

Կանաչ գծերով՝ «Թուրքական հոսքը» / ©gazprom.ru

Նախորդ շաբաթ հաղորդվել էր, որ գազատարի վրա ավարտվում են բացթողնման համակարգերի աշխատանքները: «Գազպրոմն» արդեն լցրել է զույգ խողովակները՝ Անապայից մինչև Քըյըքյոյ շրջանի մերձափնա հատվածում: Խողովակներից յուրաքանչյուրն ունի 15,75 մլրդ խմ հզորություն: Դրանք անցնում են Սև ծովի հատակով: Խողովակներից մեկը նախատեսված է թուրքական սպառման համար, իսկ մյուսը ռուսական գազը հասցնելու է Հարավային և Արևելյան Եվրոպա:

Եվրոպայում «Թուրքական հոսքի» գազն անցնելու է Բուլղարիա-Սերբիա-Հունգարիա ուղղությամբ: Այն 402 կմ երկարություն ունի և 12,87 մլրդ խմ թողունակություն: Գլխավոր պատվիրատուն Gastrans-ն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021