Ըստ Economist-ի՝ Հայաստանը ժողովրդավարական ցուցիչով գերազանցել է հարևաններին

Հայաստանը ժողովրդավարական ցուցիչով 2018թ. եղել է 103-րդ տեղում, իսկ 2019-ին առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը: Վրաստանն 89-րդ տեղում է, Թուրքիան՝ 110, Ռուսաստանը՝ 134, Ադրբեջանը՝ 146-րդ, իսկ Իրանը 151-րդ տեղում է:

The Economist Group-ի հետազոտական և վերլուծական The Economist Intelligence Unit բաժինը հրապարակել է 2019 թ-ի ժողովրդավարության ցուցիչը (Democracy Index 2019): Դրա համաձայն՝ Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով բոլոր հարևաններից, այդ թվում՝ Վրաստանից:

Ժողովրդավարական ցուցիչի հիմքում ընկած է 5 կատեգորիա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

The Economist-ի փորձագետները, հաշվի առնելով այդ կատեգորիաները, երկրները դասել են 4 տեսակի՝ «ամբողջական ժողովրդավարություն», «անկատար ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «հեղինակապաշտական ռեժիմ»:

Այս զեկույցում Հայաստանը դասվել է «հիբրիդային ռեժիմների» ցանկին: Ընդհանուր միավորը՝ 5.54, ընտրական գործընթացի և բազմակարծության միավորը՝ 7.50, կառավարության գործունեությունը՝ 5.36, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13, քաղաքացիական ազատությունները՝ 5.59: Այս տվյալներով՝ Հայաստանը զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը: 2018թ. Ժողովրդավարական ցուցիչով Հայաստանը 103-րդ տեղում էր:

Democracy Index 2019 / ©The Economist Intelligence Unit

Զեկույցում որպես Հայաստանի իշխանության օրակարգ է նշվում կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսության զարգացումը: Բացասական հանգամանք է համարվում Արցախյան չլուծված հակամարտությունը:

Հարևան երկրներից Վրաստանում և Թուրքիայում նույնպես «հիբրիդային ռեժիմ» է: Այդ երկրները համապատասխանաբար 89-րդ և 110-րդ տեղում են: Ռուսաստանը 134-րդ տեղում է՝ «հեղինակապաշտական ռեժիմով» (Authoritarian regime), Ադրբեջանը 146-րդ տեղում է, իսկ Իրանում «հեղինակապաշտական ռեժիմ» է և 151-րդ տեղում է:

Ժողովրդավարական ցուցիչով ամենաբարձր հորիզոնականներում են երկրները՝ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան: Ապա Նոր Զելանդիան է, որին կրկին հաջորդում են սկանդինավյան երկրները՝ Ֆինլանդիա, Դանիա: Առաջատարների թվում են նաև Կանադան, Ավստրալիան և Շվեյցարիան:

Democracy Index 2019, լավագույն և վատագույն ցուցանիշները / ©statista

ԱՄՆ-ը «անկատար ժողովրդավարություն» ունեցող երկրների շարքում է՝ 25-րդ հորիզոնականում: Իսկ ամենավերջին՝ 167-րդ տեղում Հյուսիսային Կորեան է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021