Հայաստան. գնաճը` 4,9%, ՀՆԱ նվազումը` 6,6%

Հայաստանում 2020թ. դեկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնի 4,9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7,2% գնաճ: Մեր երկրում արձանագրվել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում:

Գնաճը` 4,9%

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնի 4,9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7,2%:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 7,4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4,2%: Նշվում է, որ հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ կազմել է համապատասխանաբար 7,3% և 10,0%, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 6,1% և 2,2%:

Բանջարեղենի ապրանքախմբում այս դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,8%, իսկ 2020-ի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 35,9%, յուղերի և ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է համապատասխանաբար 13,1% և 6,1% գնաճ: Ընդ որում` արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35,3%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12,3%:

Վիճակագրական տվյալների համաձայն` շաքարի և շաքարավազի գները 2020-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 38,1%, իսկ 2020թ. նոյեմբեր ամսվա համեմատ՝ 3,0% գնաճ: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5,8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3,6%: Ձվի գինն աճել է համապատասխանաբար 18,5%-ով և 13,1%-ով:

Մսամթերքը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գրանցել է 0,6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ ունեցել է 1,1% գնաճ: Ընդ որում` թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է  6,5%,  իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8,3%:

Ձկան և ծովամթերքի գնաճը 2020թ. դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի համեմատ կազմել է 0,1%, ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը՝ 0,2%, ոչ ալկոհոլային խմիչքինը, սուրճինը, թեյի կակաոյինը՝ 0,5%:

ՀՆԱ-ն նվազել է 6,6%-ով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալներից հայտնի է դարձել, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844,5 մլն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։

Նույն աղբյուրի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների 2020թ. առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 252 մլրդ 609 մլն դոլար. սա 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 3,3%-ով պակաս է։

ԵԱՏՄ մյուս անդամ-պետություններից Բելառուսում ՀՆԱ-ն 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով` կազմելով 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար:

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես,

Ղազախստանում 2020-ի առաջին ինն ամիսներին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն նվազել 2,8%-ով, Ղրղզստանում արձանագրվել է 6% նվազում, իսկ Ռուսաստանում` 3,3%։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021