Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել

Հաղորդվում է, որ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պնդմամբ, Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող տեղեկանալ իր գտնվելու վայրի ու տեղաշարժման մասին:

Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձի հանգամանքներով քրեական գործ է հարուցվել: Հաղորդվում է, որ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պնդմամբ, Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող տեղեկանալ իր գտնվելու վայրի ու տեղաշարժման մասին:

Տեղեկություններ կան, որ Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է Քննչական կոմիտեի Ռազմական հետաքննության գլխավոր վարչությունում: Նշվում է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ով կարող էր իր վրա մահափորձ ձեռնարկել: Նա միայն ընդգծել է իր զարմանքը, որ հանցագործին մինչ օրս չեն կարողանում գտնել:

Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժման կոորդինատները, թե ուր և ինչ մեքենայով է նա ուղևորվում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊԲ հրամանատարի մեքենային հրթիռային հարվածը հասցվել էր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հետ սուր զրույցից հետո: Թեժ զրույցը, ինչպես նշվում է, ծավալվել է Հորդանանից ներկրված անսարք ՀՕՊ համակարգերի շուրջ, որոնք չեն կրակել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021