Թուրք լրագրողն Ադրբեջանին և Թուրքիային մեղադրել է հայերի նկատմամբ Արցախում ցեղասպանություն գործելու մեջ

Իսրայելցի թուրք լրագրող Ուզայ Բուլութն անդրադարձել է Արցախում հայերի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանական հարձակմանը և ռազմական հանցագործություններին:

Modern Diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում Բուլութը գրում է, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Արցախի Հայկական Հանրապետությունը Հարավային Կովկասում ենթարկվել է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական հարձակմանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն է տեսել, թե ինչպես են ագրեսորները բազմաթիվ հանցագործություններ կատարել և ոչ ընտրողաբար հրթիռակոծել են հայկական պատմական հողերը:

Լրագրողը նշել է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, որոնք, ինչպես հայտնի է, կապ ունեն իսլամական արմատական խմբավորումների հետ: Դա հաստատվել է ՄԱԿ-ի՝ վերջերս ընդունված զեկույցով, ինչպես նաև բազմաթիվ սիրիացի վարձկանների ցուցմունքներով ու միջազգաին լրատվամիջոցների հաղորդումներով:

Բուլութի խոսքով՝ թուրքական զորքերն ադրբեջանական զինված ուժերի հետ միասին հայերի դեմ ռազմական հանցագործություններ են կատարել: Նրանք սպանել են խաղաղ բնակիչների, վնասել են լրագրողներին և հարվածներ են հասցրել տներին, անտառներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին ու մշակութային կենտրոններին, ինչպես նաև ոչ ռազմական այլ թիրախների: Նրանք օգտագործել են սպիտակ ֆոսֆոր և կասետային ռումբեր՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

Լրագրողը հիշեցնում է, որ ավելի քան 90 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենի բնակավայրերը:

Գրում է, որ նույնիսկ հրադադարի ստորագրումից հետո հայտնվել են մի քանի տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները և նրանց «գործընկերները» գլխատում են, անդամահատում են գերեվարված հայ բնակիչներին ու ռազմագերիներին: Այդ սարսափելի հանցագործությունները տեսանկարահանվել են և հպարտությամբ տեղադրվել են սոցիալական ցանցերում՝ հենց կատարողների կողմից:

Բուլութը հիշեցրել է, որ «հաղթանակի զորահանդեսի» ժամանակ Էրդողանն արտաբերել է Էնվեր փաշայի անունը, ով 1914-1923թթ. Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է եղել: Թուրք լրագրողն ընդգծել է, որ այդ ցեղասպանությունը խլել է 1,5 մլն հայի, ավելի քան 1 մլն հույնի ու ասորու կյանք: Բաքվում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նաև օսմանյան մարտական քայլք է ցուցադրվել:

Բուլութի խոսքով՝ հայերի վրա Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական հարձակումը հիմնական երկու պատճառ ունի. 1) Ավանդական թուրք-ադրբեջանական ատելություն հայերի և ադրբեջանցիների հանդեպ և 2) Թուրքիայի նպատակը՝ պանթյուրքիստական էքսպանսիոնիզմ, որը Թուրքիան նաև անվանում է «կարմիր խնձորի» դոկտրին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021