Գյումրիում ավտոմաքսատան կառուցման գումարը հատկացվեց

Ավտոմաքսատնից բացի՝ կկառուցվի նաեւ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։

Գյումրիում ավտոմաքսատան և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման գործընթացը մեկնարկել է։

Դեռեւս ապրիլին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար։

ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանն ավելի ուշ նշել էր, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեպքում այնտեղ կապահովվեն անհրաժեշտ պայմանները՝ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար:

ՊԵԿ փոխնախագահը հուլիսի 22-ին տեղեկացրել էր, որ հանձնարարականի առնչությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են և մինչև տարեվերջ տեղափոխված կլինի Գյումրի։

Իսկ այսօր արդեն Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար Կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացրել։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021