ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

Օրենքը տարածվելու է մինչև 1991թ. կատարված ապօրինությունների վրա, վերաբերելու է ոչ միայն գույքին, այլև՝ արժեթղթերին: Ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը կարող է հերքվել պատասխանողի կողմից՝ գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 100 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով նախատեսվում է օրինական եկամտի աղբյուրով չհիմնավորված գույքի բռնագանձում: 

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օրենքով նախատեսվում է, որ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը կարող է հերքվել պատասխանողի կողմից՝ գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:

Օրինագիծը նախատեսում է իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնցով կիրականացվեն ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձում: Հաղորդվում է, որ իրավասու մարմինը գործելու է Գլխավոր դատախազության կազմում: Բռնագանձումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ եկամուտների և ձեռք բերված գույքի տարբերությունը 25 մլն դրամ և ավելին է: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ՝ տվյալ ժամանակահատվածում ստացած օրինական եկամուտների և ձեռք բերված չհիմնավորված գույքի կամ արժեթղթերի տարբերության:

Նախարար Բադասյանը նշել է, որ օրենքը տարածվելու է մինչև 1991թ.: Վարչապետի խորհրդական, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նախագիծը հեղափոխությունից հետո անցումային արդարադատության կարևորագույն գործիքներից մեկն է լինելու:

Առաքելյանի խոսքով՝ գույքը ներառում է ոչ միայն անշարժ գույքը, այլև արժեթղթերը: Պատգամավորներն իրենց ելույթների ժամանակ նշել են, որ օրենքի նպատակը ոչ միայն նախկին ապօրինությունները վերացնելն է, այլև ապագայում դրանք կանխելը:

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել՝ դիրքորոշումը երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնելու պայմանով՝ նշելով, որ կներկայացնեն առաջարկություններ: Լուսավոր Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկել՝ կրկին խոստանալով մինչև երկրորդ ընթերցում առաջարկություն ներկայացնել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021