Պարզապես Ադրբեջանն անում է այն, ինչը Հայաստանը չարեց իր հաղթանակից հետո. արևելագետ

Արմեն Պետրոսյանի խոսքով` Հայաստանում տևական ներքաղաքական ճգնաժամի ու քաղաքացիական պատերազմի չհասնելով` Ադրբեջանի իշխանությունները ձգտելու են բազմաքայլ կոմբինացիաների, համակողմանի՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական առավելագույն ճնշումների շանտաժի միջոցով հնարավորինս արագ հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։

Արևելագետ Արմեն Պետրոսյանն Ադրբեջանի ներկայիս վարքը բնութագրում է որպես հաղթանակի կապիտալիզացում` նշելով, որ Բաքուն անում է այն, ինչը Հայաստանը չարեց սեփական հաղթանակից՝ 1994թ.-ից հետո:

Նրա խոսքով` Հայաստանում տևական ներքաղաքական ճգնաժամի ու քաղաքացիական պատերազմի չհասնելով` Ադրբեջանի իշխանությունները ձգտելու են բազմաքայլ կոմբինացիաների, համակողմանի՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական առավելագույն ճնշումների շանտաժի միջոցով հնարավորինս արագ հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։

Արմեն Պետրոսյանն առանձնացրել է կարևորագույն կետերի, որոնք փորձում են հասնել Բաքվում: Նախ` Հայաստանին և միջազգային հանրությանը «համոզել», թե իբր Արցախյան հիմնախնդիրը լուծված է: Այսինքն, ինչպես նշում է արևելագետը, «չանել այն, ինչ արեց Հայաստանը՝ ընկղմվելով ապարդյուն բանակցային գործընթացում»:

Ադրբեջանական կողմի երկրորդ նպատակը, Պետրոսյանի կարծիքով, «Զանգեզուրի միջանցքը» հնարավորինս արագ ստանալն է, ընդ որում` սեփական պատկերացրած տրամաբանությամբ ու ձևաչափով (երկաթգիծ ու ավտոճանապարհ), աշխարհագրական սահմաններով, իրավական կարգավիճակով։

Պետրոսյանը շեշտում է, որ այս խնդիրը, բացի համաթյուրքական նշանակությունից, նաև պատերազմի ավարտից հետո դեռևս «օդերում սավառնող» Ալիևի համար վերածվել է անձնական խնդրի, «հերթական խաղադրույքի»։

Երրորդը, արևելագետի համոզմամբ, սահմանագծման և սահմանազատման գործընթացները հնարավորինս հապճեպ նախաձեռնելն է, ինչպես նաև դրանց արդյունքները հաշտության պայմանագրի միջոցով ամրագրելը:

Անդրադառնալով այս համատեքստում Հայաստանի անելիքներին` Պետրոսյանը մատնանշում է` «միանշանակորեն չտրվել սադրանքներին և տուրք չտալ ադրբեջանաթյուրքական շանտաժին»։

Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է հնարավորինս ժամանակ ձգի, քանի դեռ հետպատերազմական «քառյակ ձևաչափը» (Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան) չի ընդլայնվել՝ հօգուտ Հայաստանի: Նրա խոսքով` առնվազն մի քանի ուղղություններից արդեն իսկ նկատվում են նման ազդակներ։

Այդ նպատակով, արևելագետի համոզմամբ, անհրաժեշտ է օրակարգ մղել և սկզբունքային դիրքորոշում որդեգրել մարդասիրական խնդիրների, սահմանախախտումների վերացման հարցերի հետ կապված, առաջնային հարթություն բերել Արցախի հիմնախնդիրը։

Այս հարցերի կարգավորումը, ինչպես նշում է, հնարավորություն է ընձեռնում այլ դերակատարների՝ տվյալ գործընթացներին ներգրավվելու համար։ Ի վերջո, Պետրոսյանի կարծիքով, տեղի ունեցողը նաև լայնախոհության և ամուր նյարդերի խաղ է. Ադրբեջանը քաջ գիտակցում է վերջին միտումները, աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու հնարավոր զարգացումները, այդ իսկ պատճառով էլ, ինչպես նշում է, հնարավորինս ձգտում է Հայաստանին փաստաթղթեր պարտադրել դեռևս հաղթածի և ուժեղի դիրքերից։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021