1,393

Ի՞նչ սպասել Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպումից` ըստ Ստյոպա Սաֆարյանի

ՄԱՀՀԻ հիմնադիրը չի բացառում, որ Ալիևի հետ «լեզու գտնելու» դեպքում Մոսկվան մասնակից դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումային-տնտեսական ու հումանիտար գործընթացներին, որոնք կարող են ծավալվել նաև Արցախի հարավում, որտեղ Ալիևը փորձում է երկաթուղին օր առաջ վերականգնել ու Նախիջևանի հետ կապ հաստատել։

Պուտին-Ալիև
Պուտին-Ալիև / © Kremlin / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Կրեմլի հաղորդմամբ` Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրների լուծմանը։

Հաղորդագրությունում ենթադրվում է, որ նախագահները քննարկելու են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցեր՝ առևտրա-ներդրումային ու հումանիտար համագործակցության բնույթի։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` հուլիսի 20-ին կայանալիք հանդիպմանը:

Սաֆարյանն ակնհայտ է համարում, որ ռուսական կողմը բարձրաձայնում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների քննարկման անհրաժեշտության մասին։ Նրա համոզմամբ` խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին մտահոգող Դերբենտ-Բաքու-Ղազախ-Թբիլիսի-Գյումրի-Երևան-Նախիջևան-Օրդուբադ երկաթգծին, որի Երասխի հատվածն ամենաքիչ ծախսատար և վերականգնման աշխատանքի կարիք ունի, քան` մյուս հատվածներում:

ՄԱՀՀԻ-ի ղեկավարը շեշտել է, որ հանդիպման նախաշեմին Բաքուն թեժացրել է Երասխի հատվածը՝ պահանջելով իրեն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»: Սաֆարյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը բազմիցս մերժել է «միջանցքի» տրամադրումը:

Նշում է, որ Ալիև-Փաշինյան, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև չդադարող «փոխհրաձգությունը» ցույց է տալիս, որ գործնական ասպեկտների մեջ լրացուցիչ խնդիր է առաջացել` ինչպես կարդալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները։

Սաֆարյանի հիշեցմամբ` Երևանը պնդում է, որ հունվարի 11-ի տեքստը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բացատրությունն է, իսկ 8-րդ կետն էլ չի կատարվում։

Սակայն թուրք-ադրբեջանական կողմը, քաղաքագետի խոսքով, այն մեկնաբանել են յուրովի: Ընդ որում` նրանց հայտարարությունները հնչել են նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ներկայությամբ, իսկ վերջինը չի արձագանքել: Բաքուն, Սաֆարյանի կարծիքով, դեռ վստահ չէ, թե ինչ է նշանակում Մոսկվայի այդ լռությունը:

Այդ պատճառով, ըստ Սաֆարյանի, Բաքուն հանդիպմանն ու նշված հարցերի քննարկմանը նախապատրաստվում է` կանխագուշակելով, որ Ալիև-Պուտին հանդիպումը «ժամեր կտևի», որը «աշխարհաքաղաքական նոր անակնկալներ կխոստանա Փաշինյանին», քանի որ Կրեմլը հարկադրված կլինի տարածաշրջանում իր վտանգված շահերի համար արձագանքել ու «պատժել» Հայաստանին դավաճանության համար, և «իր դիրքորոշումները հաշտեցնել Բաքվի հետ»:

Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահն առանձնահատուկ ընդգծել էր Նիկոլ Փաշինյանին ժողովրդի տված մանդատը, որը «պետք է գալու առաջիկայում բարդ ու զգայուն խնդիրների լուծման համար»։ Իսկ Մոսկվայում, ինչպես նշում է, ոչ միայն նյարդային են ընդունել ԵՄ-ի կողմից Հայաստանի ցուցաբերվող մեծ ֆինանսական աջակցությունը, այլ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջիկա նախատեսվող այցը Երևան։

Մոսկվան, ինչպես նշում է, կանգնած է շատ լուրջ կարմիր գծի առջև, քանի որ եթե հերթական անգամ պարտադրի Հայաստանին նոր զիջումների գնալ խոստացված ապաշրջափակման դիմաց, ինչպես արվեց գերիների դեպքում ականապատման քարտեզների հավելյալ նախապայման առաջ քաշելով, ինչպես նաև Ռուսաստանի շահերի բավարարման դիմաց, ապա կհայտնվի խայտառակ բարդ իրավիճակում Կովկասում Ռուսաստանին միակ բարեկամաբար տրամադրված երկրում։

Սաֆարյանը շեշտում է, որ Մոսկվայի համար ակնհայտ է նաև նոյեմբերի 9-ի գործընթացի փաստացի փլուզվումը, քանի որ ռազմագերիների դրույթը չի գործում, խաղաղության պահպանման գործընթացը «դրվագային ժայթքումներ է տալիս» Գեղարքունիքից մինչև Սյունիք ու Երասխ և Շուշի, երկաթուղու բացումն էլ բախվում է ադրբեջանաթուրքական շանտաժին ու էսկալացիայի մեծացող ռիսկին։

Սակայն համաձայնելով Ադրբեջանի նոր պահանջներին ու վտանգելով սեփական իմիջը կովկասյան վերջին պետությունում ու դաշնակից երկրում, այդուհանդերձ, ինքը թույլ է տալիս, որպեսզի Շուշիի արձանագրությունը սահմանագծի ռուս-թուրքական նոր սահմանը, որը Շուշիից կգա ու կանցնի Հայաստանի հարավով․․․

Սաֆարյանը քիչ հավանական է համարում, թե Մոսկվան կբավարարի Բաքվի այդչափ մեծ ախորժակը, առավել ևս եթե Երևանը Մոսկվայի հետ համատեղ քննարկումներում բացատրի դրա վտանգները երկու կողմերի համար։ Մոսկվան, նրա կարծիքով, հակված չի լինի նաև Ադրբեջանին այս պահին տալ ամեն ինչ՝ փակված Արցախյան հարցից մինչև «Զանգեզուրյան միջանցք», որովհետև իսպառ կկորցնի նաև Ադրբեջանի վրա ազդեցությունը։

Ուստի Կրեմլը, նրա համոզմամբ, ըստ էության հակված կլինի պահպանել անորոշությունը, բայց և «համոզել» Ալիևին` սպասել, միաժամանակ վերացնել երկաթուղու վերագործարկման խոչընդոտները՝ ոչ միայն վերջ տալով Երասխի «ահաբեկչությանը», այլ նաև ընդհուպ Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում սահմանախախտումներին, քանի որ Հայաստան ժամանող Մակրոնը կարող է անակնկալներ մատուցել՝ իր վրա վերցնելով խնդրի լուծումն ու «գլխին դնել դափնեպսակը»:

Սաֆարյանը չի բացառում, որ Ալիևի հետ «լեզու գտնելու» դեպքում Մոսկվան, ըստ Կրեմլի հաղորդագրության, մասնակից դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումային-տնտեսական ու հումանիտար գործընթացներին, որոնք, Սաֆարյանի կարծիքով, կարող են ծավալվել ընդհուպ Արցախի հարավում, որտեղ, ինչպես նշում է, Ալիևը փորձում է երկաթուղին օր առաջ վերականգնել ու Նախիջևանի հետ կապ հաստատել։

Իսկ այդտեղ, ընդգծում է, Հայաստանի երկաթուղին կառավարող Հարավկովկասյան երկաթուղին կարող է «անելիք ունենալ, հատկապես՝ Մեղրիի հատվածում»․․․ Սաֆարյանի խոսքով` ավելին հստակ կդառնա հանդիպումից հետո և հենց սահմանի վարքագծից՝ «Ալիևը Մոսկվայից վերադառնում է զայրացա՞ծ, լկստվա՞ծ, թե՞ հանգստացված…»:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 5, 16:42
Հ. Թումանյան

Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ խախտումներ է հայտնաբերել։

Հոկտեմբերի 5, 16:47
Հ. Թումանյան

Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն