WCIT 2019. Երևանում հոկտեմբերի 6-9-ը ՏՏ ոլորտի համաշխարհային միջոցառում է

2000-ից ավելի մասնակից աշխարհի 70 երկրից, 20-ից ավելի նախարարական պատվիրակություն, միջազգային խոշոր կազմակերպություններ:

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում առաջին անգամ կկայանա WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը: Միջոցառումը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ: Այն խոշորագույն իրադարձություն է Հայաստանի և հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար:

Միջոցառմանը մասնակցելու համար աշխարհի 70 երկրից Հայաստանն ընդունել է 2000-ից ավելի հյուրերի, Google, Facebook, Microsoft, GIPHY և միջազգային բազմաթիվ այլ խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երևան են ժամանելու նաև շուրջ 20 պաշտոնական պատվիրակություն՝ նախարարների, փոխվարչապետերի գլխավորությամբ, համաշխարհային համբավ ունեցող գործիչներ, տեղի է ունենալու նախարարական կլոր սեղան:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք WCIT 2019 համաժողովիn բանախոսությամբ հանդես են գալու ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Յուրի Ջորկայֆը, մի շարք համաշխարհային փորձագետներ:

Մասնագետները նշում են, որ WCIT-ն աշխարհի այն մի քանի միջազգային մակարդակի ֆորումներից է, որոնք լուրջ ներկայացվածություն են ունենում:

Նմանատիպ բարձրակարգ միջոցառումների անցակցումը Երևանում արդեն իսկ կարևոր ձեռքբերում է: Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ այստեղ կարևոր են ոչ թե հայտարարությունները, այլ միջազգային խոշոր ընկերությունների կողմից Հայաստանի ընկերությունների հնարավորությունները տեսնելը:

Մասնագետները համոզված են, որ հայկական ընկերություններն ունեն մեծ պոտենցիալ, նրանց արտադրանքն անպայման հետաքրքրելու է օտարերկրյա կազմակերպություններին:

WCIT 2019-ն ունի նաև իր հավելվածները՝ Google Play-ում և App Store-ում:

WCIT-ը ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի ամենանշանավոր միջոցառումն է, որտեղ տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ ներդրողներ, գործադիր տնօրեններ, պաշտոնյաներ, գիտնականներ, տեխնոլոգներ, հանդիպում են ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և ապագայի համար դրա կարևորությունը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021