Նոբելյան մրցանակ են ստացել թթվածնի նկատմամբ բջիջների հարմարվողականությունը բացահայտողները
Գիտնականների ուսումնասիրությունները կարող են օգնել անեմիայի, ուռուցքի և այլ հիվանդությունների դեմ պայքարում նոր ռազմավարության մշակման հարցում:
2019թ. բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառներում Նոբելյան մրցանակի են արժանացել բրիտանացի Պիտեր Ռետկլիֆը, ամերիկացիներ Ուիլյամ Քելին Կրտսերը և Գրեգ Սեմենցան: Մրցանակը շնորհվել է շրջակա միջավայրում թթվածնի մակարդակի փոփոխությունների նկատմամբ բջիջների արձագանքն ու հարմարվողականությունն ուսումնասիրելու համար:
Ուիլյամ Քելին Կրտսերը Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր է, Պիտեր Ռետկլիֆֆը՝ Օքսֆորդի համալսարանի, Գրեգ Սեմենցան՝ Ջոնս Հոփքինսի համալսարանի:
Գիտնականների աշխատանքը բացահայտում է մոլեկուլյար մեխանիզմներ, որոնք ընկած են թթվածնի մատակարարման փոփոխությունների նկատմամբ բջիջների հարմարվողականության հիմքում: Հետազոտողները հիմք են ընդունել սա` հասկանալու, թե ինչպես է թթվածնի ծավալն ազդում բջիջների մետաբոլիզմի և ֆիզիոլոգիական գործառույթների վրա:
Գիտնականների ուսումնասիրությունները կարող են օգնել անեմիայի, ուռուցքի և այլ հիվանդությունների դեմ պայքարում նոր ռազմավարության մշակման համար:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները