Սարգիս Ադամյանը կրկնակի գոլով հաղթանակ պարգևեց Հոֆենհայմին
Բավարիայից Լևանդովսկին ընդամենը 1 գոլ խփեց, իսկ Սարգիս Ադամյանն իր դուբլով կոտրեց Նոյերի անառիկ դարպասի մասին կարծրատիպը. Բավարիա 1 - 2 Հոֆենհայմ:
Գերմանական Բունդեսլիգայի յոթերորդ տուրում Բավարիան սեփական դաշտում մրցել է Հովենհայմի հետ: Թերևս այս խաղն այնքան էլ ուշագրավ չլիներ, եթե գոլի հեղինակը Սարգիս Ադամյանը չլիներ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, Հովենհայմում խաղացող Սարգիս Ադամյանը Բավարիայի դեմ խաղում իր թիմի համար շոշափելի հաղթանակ ապահովեց՝ դառնալով երկու գոլի հեղինակ: Մյունխենի Բավարիայի դարպասապահ Նոյերի վերաբերյալ կարծիքը Հայաստանի հավաքականի մարզիկը դուլբով կոտրեց:
Բավարիա — Հովենհայմ հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով, ընդ որում՝ Բավարիայի միակ գոլի հեղինակը հանրաճանաչ Լևանդովսկին էր: Ադամյանի կրկնակի գոլը մեծ արձագանք է գտել համացանցում: Շատերը նրան համարել են խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Հայաստանում սպասում են նրա հաջողությունների կրկնությանը՝ հավաքականի հանդիպումների ժամանակ:
Մեկնաբանությունները