«Ղարաբաղ Տելեկոմը» պատերազմի հենց առաջին օրն է ենթարկվել հաքերային հարձակման

2020թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 00:00-ի սահմաններում, DDOS հարձակումներ են սկսվել «Ղարաբաղ Տելեկոմի»սերվերային ցանցի վրա: Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել են օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:

Ինչպես հայտնի է, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հենց առաջին օրերից «Ղարաբաղ Տելեկոմի» կապն աշխատել է խափանումներով: Համարվել է, որ Արցախի տարածքում գործող օպերատորը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։

Արցախի դատախազության հաղորդմամբ` հաքերային հարձակման վերաբերյալ տեղեկությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (կամ անձինք), ով չի ունեցել «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային DDOS հարձակումներ է գործել ընկերության սերվերային ցանցի վրա:

Նշվում է, որ ապօրինի մուտք գործելով համակարգչային համակարգ` վնասվել է ընկերության վիրտուալ համակարգը, խափանվել սերվերների գործունեությունը, ջնջվել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանվել բջջային կանխավճարային համակարգը։ Հաքերը, ինչպես նշվում է, տիրացել է նաև համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը` հանգեցնելով ծանր հետևանքների:

Դատախազության հաղորդմամբ` հարուցվել է քրեական գործ` Արցախի քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով (համակարգչային սաբոտաժը) և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Շեշտվում է, որ «Ղարաբաղ տելեկոմի» հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել են օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն: Այս կապակցությամբ, ինչպես հաղորդվում է, հետաքննություն է ընթանում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021