Հայաստանում հաստատվել է վարակվածության 350 նոր դեպք

Covid-19 կորոնավիրուսից մահացության 6 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 352-ը: Փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13675-ի: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 71405 թեստավորում: Առողջացածների թիվը հասել է 4451-ի՝ նախորդ օրն ավելանալով 352-ով. ավելի շատ, քան վարակվածության նոր դեպքերն են: Նախորդ օրը կատարված թեստավորումից 1055-ը բացասական են եղել:

Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 6-ով՝ հասնելով 217-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունների թիվը 74 է. նախորդ օրն արձանագրվել է այսպիսի մահվան 2 նոր դեպք:

Ինչ վերաբերում է մահճակալային ֆոնդի անբավարարությանը, ապա նշենք, որ նախարար Արսեն Թորոսյանի մոտ կայացած քննարկման ժամանակ բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:

Հաղորդվում է, որ, ըստ նախարարի, եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցների մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021