Facebook-ն Ավստրալիայում սկսել է թաքցնել հավանումների քանակը

Ընկերությունում մեկնաբանել են, որ փորձում են սրանով օգտատերերի ուշադրությունը հրավիրել բուն հրապարակման նյութին, այլ ոչ դրանց վիճակագրությանը:

Ավստրալացի օգտատերերի մի մասի մոտ Facebook-ը սկսել է փորձնական տարբերակով թաքցնել հավանումների քանակը:

Facebook-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ սահմանափակ փորձարկում է իրականացնում՝ թաքցնելով հավանումների քանակը, արձագանքները և տեսանյութերի դիտումը: Կարծիքները հավաքագրվելու են` հասկանալու, թե ինչքանով այն օգտատերերի փորձառության վրա կազդի:

Այդպիսի հրապարակումների նկատմամբ օգտատերերի արձագանքի թիվը կարող է տեսնել միայն հրապարակման հեղինակը: Մյուսները կտեսնեն միայն հրապարակման ստացած ամենահաճախակի արձագանքները:

Facebook-յան հրապարակում՝ հավանումների քանակով և առանց քանակի / ©tk.media

Սոցցանցում հավանումների քանակի թաքցման գործառույթի մասին առաջինը հայտնել էր Ջեյն Մանչուն Վոնգը՝ Հետադարձ մշակման մասնագետը և հետազոտողը: Ավելի ուշ Facebook-ում հաստատել են տեղեկությունը: Ընկերությունում մեկնաբանել են, որ փորձում են սրանով օգտատերերի ուշադրությունը հրավիրել բուն հրապարակման նյութին, այլ ոչ դրանց վիճակագրությանը:

Հիշեցնենք` ապրիլին նմանատիպ փորձարկում էր մեկնարկել նաև Instagram-ը: Իսկ օգոստոսի սկզբին «ВКонтакте»-ի օգտատերերը հայտնաբերել էին, որ սոցցանցն այլևս չի ցուցադրում հավանումների քանակը: Ընկերությունում մեկնաբանել են, որ ցանկանում են վերադարձնել օգտատերերի ուշադրությունը դեպի հրապարակման նյութը՝ նշելով, որ տարիների ընթացքում հրապարակման նկատմամբ արձագանքը վերածվել է «լսարանի որակի գնահատման միջոցի»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021