Հայաստանին պետք է կոնսոլիդացիա, մոբիլիզացիա և մոդեռնիզացիա. ռուս փորձագետ

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի համոզմամբ` նախընտրական շրջանը Հայաստանի համար լավ հնարավորություն է ռուսամետ և բոլոր առողջ ուժերի միավորման համար, օրինակ` «Նոր ուժեղ Հայաստան» կոալիցիայի շուրջ:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը կանխատեսումներ է ներկայացրել հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Փորձագետի խոսքով` ընտրությունները, հնարավոր է, ամենակարևորն երկրի հետխորհրդային պատմության ընթացքում, քանի որ անկախացումից ի վեր Հայաստանի հանրությունը չի եղել այսչափ կոտրված, բևեռացված ու մոլորված:

Այս օրերին Հայաստանում գտնվող Լեպեխինը խոսել է նաև առաջիկա ընտրություններում Ռուսաստանի դերակատարության մասին:

Փորձագետի պնդմամբ` արտահերթ ընտրությունները Հայաստանի քաղաքական համակարգի վերագործարկման լավ հնարավորություն են: Հարցն այն է` հայկական էլիտաներն ու հասարակությունը կարո՞ղ են դա իրականացնել, ինչը, Լեպեխինի խոսքով, բարդ գործընթաց է:

Փորձագետը համոզված է, որ նախորդ դարերի ընթացքում, իսլամական հարևանների ճնշման պայմաններում, հայ ժողովուրդը գոյատևել է կոնսոլիդացման շնորհիվ:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Լեպեխինը նշել է, որ Ցարական Ռուսաստանը և ԽՍՀՄ-ը մեծապես նպաստել են հայկական պետության գոյությանն ու զարգացմանը: Նրա խոսքով` ժամանակակից Հայաստանն ու Ռուսաստանը սկզբունքորեն նոր պետություններ են` մեծամասամբ` համաշխարհային «ուժային կենտրոններից» կախյալ, որտեղ էլիտաները երբեմն չեն գիտակցում իրենց երկրի ազգային շահերը: Մասնավորապես` ՌԴ-ում առկա են տարբեր կուսակցություններ, այդ թվում` արևմտամետ և հակահայկական: Բայց ռուսների մեծ մասը Հայաստանը համարում է դաշնակից:

Նրա կարծիքով` Ռուսաստանի նախագահը Հայաստանում կայանալիք ընտրությունների համար ճիշտ չի համարում հայերին ինչ-որ բան առաջարկել` համարելով, որ նրանք պետք է արդար եղանակով արտահայտեն իրենց կամքը:

Փորձագետը նաև նշել է, թե ինչ խնդիր ունեն հայ-ռուսական դաշնակցության կողմնակիցները: Նախ` Հայաստանում և Ռուսաստանում գործող սոցիալական և քաղաքական խմբերի միջև կապերի ամրապնդում: Երկրորդ` ձգտել, որպեսզի իշխանության մարմիններում հնարավորինս շատ այդ խմբերի ներկայացուցիչներ լինեն (փոխադարձ), և երրորդ` ավանդական արժեքների պահպանում:

Դրանց իրագործման նպատակով փորձագետն անհրաժեշտ է համարել երկու ժողովուրդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, ռազմավարական գործընկերության անկեղծ հետաքրքրվածություն: Նաև` ազգայնամետ առաջնորդների վեր հանում, ովքեր կապ չունեն արևմտյան կառույցների ու արևմտամետ ծրագրերի հետ:

Փորձագետը համարում է, որ նախընտրական շրջանը Հայաստանի համար լավ հնարավորություն է ռուսամետ և բոլոր առողջ ուժերի միավորման համար: Սակայն ընդգծել է, որ միավորվելու ընդունակության բացակայությունն ընդդիմության մոտ լրջագույն խնդիր է: Լեպեխինը Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության կողմնակից ուժերին կոչ է արել վերջին երեք շաբաթների ընթացքում միավորվել մեկ կոալիցիայի մեջ` ներկայացնելով թեկնածուներին: Այդպիսի կոալիցիան, փորձագետի խոսքով, կարող է կրել, օրինակ, «Նոր ուժեղ Հայաստան» անունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021