Անհանգստացնող լուրեր Բեյրութից. թրքամետ ուժերը սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին

Հունիսի 11-ի գիշերը մերձթուրքական խմբավորումներն Անկարայի հրահրմամբ ահաբեկիչ ցույցեր են սկսել ընդդեմ լիբանանցի հայերի: Նրանք հակահայկական, ցեղասպանությունն արդարացնող վանկարկումներ են հնչեցրել՝ ծածանելով թուրքական դրոշը և իրենց կոչելով Էրդողանի զինվորներ:

Թեև Լիբանանում իրավիճակն արդեն տևական ժամանակ է, որ լարված է, սակայն նախօրեին այն առավել սրվել է այն պատճառով, որ լիբանանցի ներկայացող ինչ-որ մեկը Whats Up-ով սպառնացել է տեղի նշանավոր հայ լրագրող Նշան Դերու Հարությունյանին, ով հաղորդում է վարում «Ալատիտի» հեռուստաալիքով: «Լիբանանցին» հայ լրագրողին անվանել է գաղթական և օտարերկրացի: Նշանն իր հերթին հակաճառել է նրան և ընդգծել, որ Էրդողանը, Թուրքիան և օսմանները նենգ են:

Հակահայկական ցույցեր Լիբանանում / © @fatiher99

Հաղորդման ավարտից անմիջապես հետո (որին մասնակցում էր լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Վայամ Վահաբը) տասնյակ մարդիկ, որոնցից շատերը Լիբանանի բնակիչներ չեն, դուրս են եկել փողոց՝ վանկարկումներում արդարացնելով օսմանների կողմից իրականացված ցեղասպանությունը, հայերին անվանելով նենգ ու այդ սպանություններին արժանի: Ոմանք նույնիսկ հպարտացել են, որ օսմանների հետնորդներ են ու Էրդողանի զինվորներ:

Բեյրութում «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Սաքո Արեյանը (Սագօ Արեան) նշել է, որ Լիբանանում նման զարգացումներն անսպասելի չէին, քանի որ վերջերս ուժգնացել են Անկարայի նկրտումներն այդ երկրի նկատմամբ:

Հակահայկական ցույցեր Լիբանանում / © Սագօ Արեան

Նրա խոսքով՝ Լիբանանի հյուսիսում թուրքական կողմն իր ազդեցության հաստատման համար գործի է դնում կրոնը, գումարը և այլ միջոցներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021