Արարատ-Արմենիան պարտվեց, բայց հայկական ֆուտբոլը հաղթեց. ի՞նչ կփոխի սա հայկական ֆուտբոլում

Հայկական ֆուտբոլի մասին պարտվողական կարծրատիպը կոտրված է. ֆուտբոլասերներն արդեն հավատում են հայկական ակումբների հաղթանակներին: Օգտատերերը շնորհակալություն են հայտնում Արարատ-Արմենիային:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Արարատ-Արմենիան օգոստոսի 29-ին մրցում էր Լյուքսեմբուրգի չեմպիոն Դյուդելանժի հետ: Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում՝ Play-Off-ում, հայկական ակումբը պարտություն կրեց՝ դուրս մնալով խմբային փուլում մրցելու հնարավորությունից:

Այդուհանդերձ, Արարատ-Արմենիան հայկական միակ ակումբն էր, որ հաղթահարեց ԵԼ որակավորման փուլերը և խաղաց վերջին փուլում: Մյուս ակումբներն այդպիսի հնարավորություն չէին ունեցել՝ ավելի վաղ պարտվելով: Հիշեցնենք՝ Արարատն այս փուլի առաջին հանդիպման ժամանակ պարտության էր մատնել Դյուդելանժին, իսկ պատասխան հանդիպումն ավարտեց վերջնական հավասար արդյունքով՝ 3:3: Արդյունքում նշանակվեց լրացուցիչ ժամանակ, ապա՝ 11 մետրանոց հարվածներ:

Հայկական ակումբը հենց 11 մետրանոց հարվածներով պարտվեց՝ ընդամենը 1 գնդակի տարբերությամբ: Հազարավոր երկրպագուներ Հայաստանի և աշխարհի տարբեր հատվածներում սրտատրոփ սպասում էին հաղթանակի, որն այդպես էլ չարձանագրվեց:

Արարատ-Արմենիան, այսպիսով, չի մրցի ԵԼ խմբային մրցաշարում. որի վիճակահանությունն այսօր է կայանալու: Սակայն մենք դիտարկենք այն հաղթանակը, որն ի վերջո հայկական ֆուտբոլն արձանագրեց:

Նախ՝ Արարատ-Արմենիան անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ակումբն էր, որ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման 3 փուլերը և ուժերը փորձեց վերջին փուլում: Ակումբի առաջընթացը նաև մեծ ոգևորություն է առաջացրել տնօրինության մոտ, ովքեր արդեն վստահ են, որ հաղթական-պատմական հաջողությունները հնարավոր է շարունակել:

Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր նաև իրենց շնորհակալությունն են հայտնել Արարատին՝ մինչ այս հաղթանակներ տանելու, ինչպես նաև հայկական ֆուտբոլի մասին նոր կարծիք ձևավորելու համար:

Ակումբի մարզիչ Վարդան Մինասյանն էլ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ առաջին տարվա համար սա գոհացուցիչ արդյունք էր, ու եթե դիտարկվի թիմի հետագիծը ԵԼ որակավորման փուլերում, ապա բարձր գնահատականը տեղին կլինի:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, դժգոհելով հեռուստամեկնաբանների աշխատանքից, ակումբի պարտությունում կարևոր առավելություն է գտել:

Ինչպես երևում է ընդհանուր մեկնաբանություններից, ափսոսանքները քիչ չեն, սակայն հիմնականում բոլորը ոգևորված են ու արդեն չեն կասկածում հայկական ակումբների հաղթանակներին: Ուշագրավ է, որ օրեր անց Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանն արդեն բազմաթիվ երկրպագուներ են հետաքրքրությամբ սպասում՝ արդեն հաղթանակի սպասումով:

Ինչպես Արարատ-Արմենիայի մարզիչ Վարդան Մինասյանն է նշել, այս ընթացքը հնարավորություն է տալիս անելի համապատասխան վերլուծություն՝ հաջորդ խաղերին ավելի պատրաստված մասնակցելու համար:

Օգտատերերի մեկնաբանություններից երևում է, որ հայկական ֆուտբոլի մասին կարծրատիպը կոտրված է, ինչը մեծ ձեռքբերում է և ֆուտբոլիսներին նույնպես ոգեշնչող:

Հաղորդվում է, որ Արարատ-Արմենիան որակավորման փուլերում արդեն վաստակել է 1 մլն 80 հազար եվրո գումար, իսկ խմբային փուլ անցնելու դեպքում կստանար ևս 3 մլն եվրո: Բայց քանի որ չանցավ, ստացավ միայն 300 հազար եվրո, ինչը հայկական ֆուտբոլում նույնպես կարևոր էր՝ հետագա ներդրումներ անելու և գումար ծախսող ոլորտից գումար վաստակողի վերածվելու հեռանկարով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021