Ճանապարհից հեռացվել է ադրբեջանական հենակետը. Հին Շենն ապաշրջափակվել է

Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհը 4 օր փակված է եղել ադրբեջանական ուժերի կողմից: Վերջիններս փորձել են մուտք գործել նաև գյուղ, որի բնակիչ-կամավորները բանակցել են, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են քաշվել: Արցախի հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է ներկայացրել:

Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Բերդաձորի ենթաշրջանի՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։

Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհը 4 օր փակված է եղել ադրբեջանական ուժերի կողմից: Վերջիններս փորձել են մուտք գործել նաև գյուղ, որի բնակիչ-կամավորները բանակցել են, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են քաշվել: Արցախի հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է ներկայացրել:

Ռեպորտաժ Հին Շենից / © Արցախի հանրային հեռուստաընկերություն

Հին Շենի բնակիչները, այդ թվում՝ կանայք և երեխաներ, շարունակում է բնակվել իրենց հայրենի գյուղում: Համայնքում այս պահին գտնվում են ինչպես ՊԲ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ: Նրանք են ապահովում համայնքի բնակիչների անվտանգությունն ու նրանց անարգել անցուդարձը։

Հաղորդվում է, որ ներկայումս գյուղի մոտակա բարձունքներում տեղակայված են ադրբեջանական դիրքեր, միջդիրքային գոտում հաճախակի շփումներ են տեղի ունենում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորականների միջև:

Հավելենք, որ Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ նշված շրջանի հետ կապված որոշակի չլուծված հարց կա, ինչի հետ կապված առաջիկայում սպասվում են գործընթացներ: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է, այս և այլ առաջնահերթ հարցերի կարգավորման նպատակով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021