Որոշ հստակեցումներ՝ Էրդողանի կողմից Էնվեր փաշայի անունը հիշատակելու վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը. խնդիրն այն է, որ Էնվեր փաշայի ստեղծած բանակը 1918թ. մտավ Բաքու, ապա՝ Մախաչկալա՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին աջակցելու: Համարվում է, որ Թուրքիայի նախագահի շեշտադրումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Պուտինի ու Ռուսաստանի համար:

Բաքվում այսօր տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահը նույնպես ելույթ է ունեցել՝ հիշատակելով Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և «Կովկասյան Իսլամական բանակի քաջ զորականներին»: Հիշեցնենք, որ Էրդողանի նշած «Կովկասյան Իսլամական բանակը» ստեղծվել է Օսմանյան կայսրության կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի նպատակն ադրբեջանցիներին ու Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին աջակցելն էր:

Թուրքիայի նախագահի կողմից վերստին հիշատակված բանակը ստեղծվել է Էնվեր փաշայի կողմից, հրամանատարը եղել է Նուրի փաշան: Նրանում ընդգրկված էին թուրքեր, ադրբեջանցիներ, չեչեններ և դաղստանցիներ: Այս բանակը 1918թ. սեպտեմբերի 15-ին ներխուժեց Բաքու, իսկ նոյեմբերի 8-ին՝ Մախաչկալա:

Բացի իրենց արյունարբու նախնիներին հիշատակելը՝ Էրդողանն արել է նաև այլ ուշագրավ հայտարարություններ. «Պայքարը շարունակվում է» արտահայտությունից կարելի է հասկանալ, որ խոսքը միայն հայերին չի վերաբերում: Մախաչկալան և Հյուսիսային Կովկասի ժողովուրդները, Էրդողանի համոզմամբ, ճնշված են: Եվ նա պատրաստ է շարունակել պայքարը: Օսմանյան զորքերի զորահանդեսը Մախաչկալայում՝ հեռանկարային հարց է, ինչն ամիջական և աներկբա մարտահրավեր է Պուտինի և Ռուսաստանի համար:

Եվ բնավ պատահական չէ, որ Բաքվում հնչած հայտարարություններին արձագանքել է պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ խաղաղության հաստատման համար մեծ ջանքեր են գործադրվել, բարդ աշխատանք է տարվել, շատ ուժ է կիրառվել, շատ կյանքեր են զոհվել տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը բնականոն հունի վերադարձնելու պայմանների ստեղծման համար, ուստի քաղաքական որևէ հայտարարություն «չպետք է ջնջի այդ ամենը»:

Զախարովայի խոսքով՝ այդ գործընթացում շատ ջանք է գործադրվել, որպեսզի կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ, փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ, իսկ քաղաքական հայտարարությունները, ռուսական արտաքին գերատեսչության ներկայացուցչի պնդմամբ, պետք է նպաստեն այդ գործընթացներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021