Ինչո՞ւ է ԱՄՆ-ում հոսանքի լարումը 110 Վոլտ, իսկ մեզ մոտ՝ 220

110 Վ-ը համեմատաբար ավելի անվտանգ է, բայց 220 Վ-ը նույնպես ունի իր առավելությունները: Իսկ ի՞նչ անել, եթե գնել եք ամերիկյան արտադրության տեխնիկա:

Աշխարհի պետությունների մեծ մասում էլեկտրական հոսանքի լարումը կենցաղային օգտագործման համար 220 Վոլտ է: Բայց կան երկրներ՝ հանձինս ԱՄՆ-ի, որտեղ ավելի ցածր լարմամբ հոսանք է շահագործվում:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ում լարումը 100-127 Վ

Դեռևս 1880թ. Թոմաս Էդիսոնն առաջարկել և արտոնագրել է մշտական հոսանքի եռալար էլեկտրացանցը, որտեղ երկու լարերն ունեին +110 Վ և -110 Վ լարում, ևս մեկը` զրոյականն էր: Այդպիսի ցանցը հեշտությամբ կարելի էր կիրառել շիկացման լամպի համար: Վերջինիս անհրաժեշտ էր 100 Վ, բայց Էդիսոնը 10%-ով ավելացրեց լարումը` հաշվի առելով հոսանքալարերի կորուստը:

Ժամանակի ընթացքում Ջորջ Վեստինգհաուզը սկսեց կենցաղային տեխնիկայի համար օգտագործել փոփոխական հոսանքը: Այդ պահից սկսած մեկնարկած «հոսանքային պատերազմներում» Էդիսոնի հաստատուն հոսաքը միշտ պարտվում էր: Արդյունքում` 1898թ. մարդիկ սկսեցին լայնորեն կիրառել փոփոխական հոսանք:

Այդ պահից սկսած սկսեց գործել 100-127 Վ ցանցի չափորոշիչը: ԱՄՆ-ում էլեկտրական սարքավորումներն աշխատում են փոփոխական հոսանքով՝ TN-C-S հողանցմամբ: Ընդ որում՝ մեկ էլեկտրական ֆազը տրանսֆորմատորից հաղորդվում է եռալար ցանցով 120/240 Վ լարմամբ: Այդ իսկ պատճառով ամերիկացիների տներում երեք հոսանքալար է՝ 2-ը՝ ֆազ, 1-ը՝ զրո: Զրոյի և ֆազի միջև լարումը 120 Վ է՝ նախատեսված թույլ հզորություն պահանջող, իսկ ֆազերի միջև՝ 240 Վ՝ հզոր սարքավորումների համար (էլեկտրական սալօջախ, տաքացուցիչ):

Ժամանակի ընթացքում Եվրոպայում սկսեցին օգտագործել մետաղական թելով շիկացման լամպեր, որոնց համար 110 Վ-ից ավելի բարձր լարում էր պետք: Այդպես ի հայտ եկան 220 Վ լարմամբ ցանցերը: Դրանցում կորուստը չորս անգամ քիչ է, քան 110 Վ-ինը: Սակայն ԱՄՆ-ը չանցավ 220-ին՝ պայմանավորված տնտեսական բարեփոխումների անշահավետությամբ: Նախ՝ 110-127 Վ ցանցը տեխնիկայի ներմուծման դեմ պայքարի արդյունավետ միջոց էր, երկրորդ՝ 110 Վ-ի դեպքում հոսանքահարումն ավելի քիչ վնասակար է (տևողությունից կախված): Բայց այդ՝ նոր ցանցին անցնելը կպահանջեր միլիարդավոր դոլարներ՝ ենթակայանների ու մյուս համակարգերի վերակառուցման համար:

Ինչո՞ւ են Հայաստանն ու շատ երկրներ օգտագործում 220 Վ-ը

ԽՍՀՄ-ում ևս տևական ժամանակ շահագործվել է 100-127 Վ լարումը: Սակայն 60-ականների կեսերին բաժանորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել, որոնց պահանջարկը պետք էր բավարարել: Անհրաժեշտ էր կամ ավելացնել լարերի քանակը, կամ լարումը դարձնել 220 Վ:

էլեկտրատեխնիկայի գնորդները, ԽՍՀՄ / ©Олег Кожевников

220 Վ լարումը տնտեսապես ավելի շահավետ համարվեց: Արդյունքում՝ հետխորհրդային երկրները, որոնց թվում նաև՝ Հայաստանը, ունի 220 Վ լարմամբ և 50 Հց հաճախականությամբ էլեկտրացանցեր:

Ո՞ր երկրներում է շահագործվում 100-127 Վոլտ լարումը

Բացի ԱՄՆ-ից, ևս շատ երկրներ են օգտագործում 100-127 Վ հոսանք: Այսպես՝

100 Վ՝ Օկինավա, Ճապոնիա.
110 Վ՝ Անգիլիա, Բարբադոս, Վիրջինյան կղզիներ, Հայիթի, Հոնդուրաս, Գուամ, Դոմինիկյան Հանրապետություն, Կանադա, Թայվան, Կուբա, Լիբերիա, Պանամա, Սենտ-Քիթս և Նևիս, Թայիթի, Ճամայկա.
115 Վ՝ Սալվադոր, Տրինիդադ և Տոբագո.
120 Վ՝ Սամոա, Բահամյան կղզիներ, Բելիզ, Բերմուդներ, Վենեսուելա, Գվատեմալա, Կայմանյան կղզիներ, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Միկրոնեզիա, Նիկարագուա, Պուերտո Ռիկո, Էկվադոր.
127 Վ՝ Արուբա, Բոնայրե, Բրազիլիա, Լիբիա, Մադագասկար, Մարոկկո, Մեքսիկա, Անթիլյան կղզիներ, Սաուդյան Արաբիա, Սուրինամ:

Ի՞նչ անել, եթե գնել եք ԱՄՆ-ի արտադրության տեխնիկա

Ամերիկյան արտադրության տեխնիկաների մեծ մասը նախատեսված է 110-230 Վ լարմամբ աշխատելու համար: Այդ պատճառով եթե որոշել եք օգտագործել ամերիկյան արտադրության տեխնիկա, ապա պետք է գնել նաև խրոցի փոխանցիկ:

Իսկ եթե սարքավորումն աշխատում է բացառապես 110 Վ լարմամբ, ապա սովորական փոխանցիկը բավարար չէ: Կա երկու տարբերակ.
1. Սնուցման սարքը համապատասխանեցնել 220 Վ-ին.
2. Տեղադրել նվազեցնող տրանսֆորմատոր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021