4 ամյա տղան ԱՄՆ-ում գրիպից մահացել է. նրա մայրը Facebook-ի խմբի խորհրդով հրաժարվել էր պատվաստումից

Երեխայի մայրը «հակապատվաստումայինների» հորդորով բժշկի նշանակած դեղը չէր խմացրել: Սոցցանցը խոստացել էր ուշադրություն դարձնել պատվաստումների մասին ապատեղեկատվություն տարածողներին, բայց 139 հազար մասնակից ունեցող խումբը դեռ գործում է:

Փետրվարի սկզբին Կոլորադոյում մահացել է Նաջիի որդին: Տեղի լրատվամիջոցները գրում են, որ դա նահանգում գրիպի սեզոնին արդեն մանկական երկրորդ մահվան դեպքն է: Երեխայի մահից չորս օր առաջ նրա մայրը Ֆեյսբուքում գրառում է կատարել պատվաստման դեմ հանդես եկողների խմբում: Նրան խորհուրդ են տվել փոքրիկին դեղ չտալ գրիպի համար և օգտագործել բնական միջոցներ, այդ թվում և՝ կրծքի կաթ:

Չնայած Facebook-ի խոստմանը՝ սոցցանցից պատվաստումների վտանգավորության մասին կեղծ լուրերը հեռացնելու մասին, տասնյակ հազարավոր մարդիկ հակառակի քարոզող խմբերում են ընդգրկվում՝ կոչ անելով հրաժարվել պատվաստումներից և օգտագործել ժողովրդական միջոցներ:

Գրիպի համաճարակի թեժ շրջան է ԱՄՆ-ում: Նաջիի ընտանիքում հիվանդ էին բոլոր երեխաները

Գրիպի այս սեզոնին ԱՄՆ-ում գրանցվել է 19 մլն հիվանդացություն: 10 հազար մարդ մահացել է, որոնցից 68-ը՝ երեխաներ: Նաջիի ընտանիքում, նրանից բացի, ևս 3 տղաներ կային: Բոլորն էլ գրիպ էին, բայց Նաջին ամենաառողջն էր:

Նրա մոր խոսքով՝ բժիշկները մի քանի անգամ հրաժարվել են հոսպիտալացնել իրեն իր 10 ամսական երեխայի հետ, ով բարձր ջերմաստիճան ուներ: Որդիներից երկուսի մոտ գրիպ էր: Նաջիի մոտ նման սուր ախտանիշներ չկային, սակայն փետրվարի 2-ին մայրը նրան հայտնաբերել է անգիտակից վիճակում: Բժիշկների խոսքով՝ տենդի կամ շնչառության դադարեցման պատճառով երեխայի մոտ նոպա է բռնկվել, որը հանգեցրել է ուղեղի անոքսիկ վնասման:

Նաջին մի քանի օր անցկացրել է կենսապահովման սարքում: Այդ ընթացքում նրա մայրը բուժման նպատակով հավաքել է մոտ 9 հազար դոլար: Փետրվարի 5-ին գրել է, որ տղան մահացել է, բայց շարունակել է գումար հավաքել՝ մյուս երեխաների բուժելու համար:

Դեղերի փոխարեն Նաջիին և նրա եղբայրներին բուժում էին անանուխի յուղով, իսկ խորհրդի համար մայրը դիմում էր «հակապատվաստայիններին»

Նաջիի ծնողները չեն պատասխանել՝ պատվաստե՞լ են երեխաներին, թե՞՝ ոչ: Երեխայի մահից 4 օր առաջ մայրը դիմել է ֆեյսբուքյան Stop Mandatory Vaccination խմբին՝ խորհրդի համար: Սա սոցցանցում «հակապատվասայինների» խոշոր հանրույթ է՝ բաղկացած 139 հազար անդամից: Հրապարակումն արդեն հեռացված է:

Կինը պատմել է, որ բժիշկն իր բոլոր երեխաների համար խորհուրդ է տվել «Տամիֆլյու»՝ հակավիրուսային հայտնի միջոց, բայց նա չի հետևել դեղատոմսին: Ոմանք «Տամիֆլյուն» վիճելի են համարում, քանի որ այն կարող է առաջացնել վտանգավոր հետևանքներ, օրինակ՝ ինքնախեղման դրսևորումներ: Բայց Նաջիի մայրը և խմբի այլ մասնակիցներ ընդհանրապես չեն դիտարկել դեղամիջոցը՝ որպես լուծում:

Նա գրել է, որ որդուն փորձել է բուժել անանուխի յուղով, վիտամին C-ով և լավանդով, բայց դա չի օգնել: 45 մեկնաբաններից ոչ ոք նրան խորհուրդ չի տվել բժշկության մեջ ապացուցված մեթոդներով: Փոխարենը՝ նրան պատմել են այլ «իրական դեղերի» մասին՝ կրծքի կաթի, ուրցի, շամբուկի: Մայրը որոշել է փորձել դրանք:

Facebook-ն արդեն խոստացել է լուծել սոցցանցի հակապատվաստումային շարժման հարցը

2019թ. սոցցանցը խոստացել էր հեռացնել պատվաստումների մասին կեղծ տեղեկությունները: Ֆեյսբուքում և Ինստագրամում շատացել էին հակապատվաստումային շարժումները, ինչը կարող էր Վաշինգտոն նահանգում կարմրուկի աճի պատճառ հանդիսանալ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անձամբ էր դիմել Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով ուշադրություն դարձնել «հակապատվաստներին»:

Stop Mandatory Vaccination​ խումբը

Հակապատվաստումային խմբերն իրականում հեռացվել էին նախընտրելիների ցանկից և որոնման արդյունքներից, ջնջվում էին նման կոչերով գովազդները: Բայց սոցցանցը դեռ շարունակում է հակապատվաստումայինների համար հարմարավետ միջավայր լինել:

Նաջիի մահվան մասին հրապարակումից հետո Facebook-ի ներկայացուցիչը կրկնել է, որ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ ապատեղեկատվությունը նվազեցնելու համար: Հավելել է, որ դրա դեմ պայքարում են ամբողջ հարթակով, ներառյալ մասնավոր խմբերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021