Քրդական կազմակերպությունները շարժում են սկսել` քրդերենը Թուքիայում պաշտոնական լեզու հռչակելու պահանջով

Չնայած թուրքական իշխանությունների խոչընդոտներին` քրդական շարժման մասնակիցները միջոցառումներ են կազմակերպում տարբեր նահանգներում. հունիսի 7-ին հավաքվելու են Դիարբեքիրում: Նրանք պահանջում են քրդերենը պաշտոնական լեզու հռչակել իշխանության բոլոր մարմիններում և դարձնել ուսուցման լեզու բոլոր բուհերում:

Քրդական քաղաքական կուսակցությունները և լեզվի տարածման հաստատությունները գործընթաց են սկսել` թուրքական իշխանություններից պահանջելով քրդերենը ճանաչել որպես պաշտոնական լեզու: Ի պատասխան այդ պահանջի` կառավարությունը սահմանափակումներ է մտցրել նրանց նկատմամբ:

Ժողովուրդների քրդական դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) և քրդական մի շարք այլ կուսակցություններ սկսել են ակցիաներ ու ցույցեր իրականացնել քրդաբնակ շրջաններում (Թուրքիայի հարավ-արևելք)` պահանջելով քրդերեն լեզուն ճանաչել որպես պաշտոնական լեզու:

Թուրքական Ջիզրեի շրջանի անվտանգության ուժերը Շըրնակ նահանգում քաղաքական գործիչներին և ակտիվիստներին թույլ չեն տվել հավաքվել Բիրքա Բելեք այգում, սակայն նրանք հավաքվել են Ջիզրեում գտնվող ԺԴԿ-ի գրասենյակի դիմաց:

Շարժման մասնակիցները նախօրեին հավաքվել էին նաև Վանի նահանգում, իսկ հունիսի 7-ին միջոցառումներ են նախատեսում իրականացնել Դիարբեքիրում (Ամիդ):

Ինչպես հաղորդվում է, շարժման ընթացքում քրդերը կազմակերպում են քրդական երգեր ու պարեր, կարգախոսեր` պնդելով պաշտոնապես ճանաչել իրենց լեզուն:

Կազմակերպիչները քրդերենի ճանաչման պահանջի համար օգտագործում են տարբեր հարթակներ, այդ թվում` համացանցային: Նրանք հանրագիր են մեկնարկել change.org կայքում` նպատակ ունենալով հավաքել 25 հազար ստորագրություն: Ներկայումս հանրագրին միացել է 23 հազար մարդ:

Շարժումն առաջնորդող կազմակերպությունների հայտարարությունում նշվում է, որ քրդերեն լեզվի նկատմամբ քաղաքական ճնշումներին վերջ դնելու նպատակով իրենց չեն սահմանափակվելու իրավական կարգավորման պահանջներով. նրանք նաև պնդելու են, որ գործնականում բոլոր խոչընդոտները վերացվեն: Հայտարարության համաձայն` քրդերենը պաշտոնական լեզու պետք է դառնա իշխանության բոլոր մակարդակներում ու մարմիններում, ինչպես նաև ուսուցման լեզու` բոլոր բուհերում:

Քրդական լեզուն Թուրքիայում պաշտոնապես արգելվել է մոտ 100 տարի առաջ` հանրապետության ստեղծման պահից: Լեզվի նկատմամբ սահմանափակումը մեղմացել է 2013թ.-ից` կառավարության և Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) միջև մեկնարկած խաղաղ գործընթացի ժամանակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021