Թուրքիայի նախագահը, ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին, փորձել է արդարանալ` ցարական Ռուսաստանին մեղադրելով գերմանացիների և հրեաների ցեղասպանության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ոչ միայն անհարկի հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին, այլև, արդարացնելու Թուրքիայի դիրքորոշումը, համեմատություններ է անցկացրել ցարական Ռուսաստանի քաղաքականության հետ:
Էրդողանի խոսքով` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուր հազարավոր գերմանահրեական քաղաքացիներ էին ապրում ցարական Ռուսաստանում, որոնք «իբր գերմանական բանակի հետ համագործակցելու պատճառով տեղահանվել են»: Թուրք նախագահի պնդմամբ` տեղահանությունների ժամանակ նրանց մեծ մասը մահացել է սովից, հիվանդություններից ու ցրտաշունչ եղանակից:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Թուրքական իշխանությունները Բայդենի հայտարարությունը որակել են ոչ իրավաչափ, անարդար և պատմությանը հակասող:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…