ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ ի պատասխան Մարգարիտա Սիմոնյանի

Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի կոչին՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Մեր ընթերցողին պատասխանը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:

«Հարգելի Մարգարիտա Սիմոնյան, չէի պատասխանի Ձեզ, եթե մոլորված անհատ լինեիք՝ կամովին արտահայտելով ամենաանհեթեթ կարծիքը: Սակայն Դուք (մեծ ցավով եմ նշում) մասնավոր անձ չեք: Ավելին: Դուք պատասխանատու եք արտասահմանում ռուսական հեռարձակման համար, և Ձեր ցանկացած հրապարակում դրա անդրադարձն է: Սակայն Դուք, մեծագույն թյուրիմածությամբ, մասնավոր անձ չեք նաև Հայաստանի համար, չնայած հանդիսանում եք Հայաստանի պետական պարգևի՝ Մովսես Խորանացու մեդալի կրողը, որը կրում ենք նաև ես և արժանի այլ մարդիկ: Ձեզ այն շնորհել են նախորդ իշխանությունները՝ ամենայն հավանականությամբ՝ «բարեկամության համար»:

Չեմ թաքցնի՝ բազմաթիվ հայրենակիցներիս նման դեռ այն ժամանակ էի որոշակի անհարմարություն զգացել այն մեդալն ունենալու համար, որը նաև Դուք ունեք: Բայց վերադառնամ Ձեր գրառմանը.

— Դուք դիմում եք հայկական իշխանությանը: Որպես անհատ՝ գոնե պիկետ կազմակերպեք Մոսկվայում ՀՀ դեսպանության առաջ: Բայց Դուք անհատ չեք, նշանակում է՝ ներկայացնում եք Ձեր գործատուին: Չեմ կարծում, թե Ձեզ դրա համար «գլուխներին կդնեն»:

— Դիմելով ՀՀ իշխանություններին՝ Դուք ակնհայտ քամահրանք եք արտահայտում նրանց հանդեպ: Նշեմ՝ լավն է, թե՝ վատը՝ մեր իշխանությունն է, Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված, և Հայաստանի ժողովուրդը պահանջում է հարգալից վերաբերմունք սեփական իշխանության հանդեպ: Նախ՝ տվյալ դեպքում արհամարելով իշխանությանը, արհամարում եք պետականության կրողին՝ ժողովրդին, որին Դուք սխալմամբ, Ձեզ ներառում եք:

— Եթե Ձեր նպատակը Փաշինյանի իշխանության սասանումն է, ապա նշեմ, որ միայն ամրապնդեցիք սոցիալական համերաշխություն Փաշինյանի շուրջը, ինչի համար Ձեզ առանձնահատուկ շնորհակալություն. մեզ այն հիմա առավել քան պետք էր:

— Նրանք, ովքեր Ձեզ մեդալով են պարգևատրել, հավանաբար՝ մոլորեցրել են հատկապես Հայաստանում «Ռուսաստանի հետ անփոխարինելի դաշնակցության» հարցում: Մենք Հայաստանում ենք, փառք Աստծուն, Ձեզ Ռուսաստանում մեր դաշնակիցը չենք համարում: Դուք միայն ներկայացնում եք Ձեզ պարգևատրողների շահերը՝ դրանով կրկին վնասելով գործատուին:

— Ղրիմը, Ղարաբաղը Ձեր թեման չեն, դա ակնհայտ է: Ձերը նեղ հետաքրքրություններն են՝ «ռուսաստանցի գործարար հայերի», որոնց ստիպել են հարկեր վճարել, նրանք էլ ծլկել են: Ղրիմի դեպքում կընդունեի՝ հաշվի առնելով Ուկրաինայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ՝ հայկական իշխանություններն էլ շուտով մոտ կլինեն այդպիսի որոշման:

— Մի խանգարեք Պուտինին՝ Ձեր կեղտոտ նյութով: Եվ մի խոչընդոտեք Պուտինին՝ Ռուսաստանի վերածնման նրա առաքելության հարցում: Մեծ Ռուսաստանին հասկանալու համար հայ ժողովրդին անհրաժեշտ է Մեծ Հայաստան, ինչպես և հավասար հաշվարկով՝ հակառակը: Եվ մենք անպայման կհանգենք փոխադարձ հարգանքի ու ադեկվատ դաշնակցության հարաբերությունների: Եվ մի թքեք աջ ու ձախ. դա Ձեզ, մեղմ ասած, չի գեղեցկացնում:

— Հայ զինվորը հերթական անգամ ցույց տվեց մեր ազգի ուժը: Այն ՃՇՄԱՐԻՏ է, Ձեզ համար անհասանելի պաթոլոգիական: Մեծն Մովսես Խորենացին, որի մեդալը անարժան կերպով ստացել եք, հստակ արձանագրել է այդ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. «Սահման քաջաց՝ զենն յուրյանց» (Քաջերի սահմանը նրանց զենքն է): Ուստի դադարեցրեք հիմարություններ հրապարակել: Եվ սկսեք վաստակել մեդալը կամ վերադարձրեք այն, հակառակ դեպքում՝ իսկապես անհարմար է»:

Հիշեցնենք՝ ռուսական «RT» և «Russia Today» լրատվականների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակային դիմել էր ՀՀ իշխանություններին՝ մեղադրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, Ղրիմը չճանաչելու, ՌԴ իսկական դաշնակից Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու, ռուսաստանցի գործարարներին վտարելու մեջ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021