Իսրայելական զենքով կռվում էին, հիմա էլ` զորավարժություններ են անում

Հրեական աղբյուրները չեն թաքցնում, որ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում Իսրայելը տեխնոլոգիական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Բաքվին: Իսկ այժմ զորավարժություններին մասնակցում են իսրայելական Orbiter-ները, Hermes-450-ը, Hermes-900-ը և «պատերազմում իրեն արդարացրած» Harop-ը:

Ադրբեջանում պատերազմից հետո առաջին անգամ խոշոր զորավարժություններ են, որին մասնակցում են մինչև 10 հազար զինծառայողներ: Դրանք մեկնարկել են մարտի 15-ին:

Վարժանքներն իրականացվում են լեռնաանտառային բարդ տեղանքում: Հիմնականում ուշադրություն է դարձվում զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության բերմանը և վերախմբավորմանը: Այդ երկրի ՊՆ հաղորդմամբ` կատարելագործվում է համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի փոխգործակցությունը: Խուսավարումներում հաշվի են առնվում Արցախի դեմ ձեռնարկած պատերազմի փորձը:

Հայտնի է, որ զորավարժությունների ընթացքում ադրբեջանական կողմը կիրառում է նաև իսրայելական արտադրության զինտեխնիկա:

Վարժանքներին ներգրավված իսրայելական սպառազինությունից են, մասնավորապես, Aeronautics ընկերության արտադրության Orbiter-ի տարբեր մոդելներ, Hermes-450, Hermes-900 անօդաչուները, որոնք նախատեսված են երկնքում երկար ժամանակ գտնվելու համար: Բացի այդ, կիրառվում են նաև, ինչպես նշվում է, «պատերազմում իրենց արդարացրած» հարվածային Harop տեսակի ԱԹՍ-ները:

Ուշագրավ է, որ հրեական աղբյուրները չեն թաքցնում, որ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում Իսրայելը տեխնոլոգիական և ռազմատեխնիկական իրական աջակցություն է ցուցաբերել Բաքվին: Ինչպես հաղորդվում է` այդ աջակցությունը հաստատեց, որ «Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմավարական» բնույթ են կրում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021