Ամերիկյան պարբերականներն արդեն վստահաբար պնդում են, որ Բայդենը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը

Նշվում է, որ թեև ցեղասպանության ճանաչումն էապես կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, սակայն նախագահ Բայդենը պատրաստ է դիմել այդ քայլին՝ հանուն մարդու իրավունքների։

Ամերիկյան հեղինակավոր պարբերականներն ազդարարում են, որ Բայդենն, ամեն դեպքում, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ The National Interest-ն է դա նախանշել, իսկ այժմ նման համոզմունքով հանդես են եկել նաև The New York Times-ն ու The Wall Street Journal-ը։

Առաջինը, մասնավորապես, շեշտում է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունները Բայդենը մտադիր է ճանաչել որպես ցեղասպանություն։ Պարբերականը վկայակոչում է նախագահի վարչակազմի իր աղբյուրներին՝ ընդգծելով, որ ճանաչումն պետական այլ կառույցների ներկայացուցիչներ ևս հավանական են համարել։ Նշվում է, որ թեև դա կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, սակայն նախագահ Բայդենը պատրաստել է դիմել այդ քայլին՝ հանուն մարդու իրավունքների։

Հնարավոր է համարվում, որ ԱՄՆ նախագահն այդ հայտարարությունը կանի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, և կդառնա երկրի առաջին նախագահը, ով պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեև, ինչպես հիշեցնում է պարբերականը, նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ․ Հոլոքոստի մասին հայտարարության մեջ անդրադարձել է 1915թ․ կոտորածներին։

The Wall Street Journal-ն իր հերթին հիշեցնում է, որ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին խոստացել էր դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Պարբերականը դժվարանում է հաստատապես պնդել՝ թե ճանաչումն ինչ բնույթ կունենա՝ հռչակագրի՞ տեսքով, թե՞ հայտարարության։ Սակայն կրկին նշվում է, որ Ցեղասպանությունը ճանաչելու դեպքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն էապես կվտանգվեն։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021